Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը քննարկել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հետ: Առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

«Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը և Սեբաստիան Կուրցը կարևորել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Զրուցակիցներն անհրաժեշտ եմ համարել, որպեսզի երկու երկրների կառավարությունները շարունակեն հետագա ակտիվ երկխոսությունը` նոր թափ հաղորդելու հատկապես տնտեսական գործակցությանը, առևտրաշրջանառության ծավալների աճին:

Սեբաստիան Կուրցը ողջունել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները և նշել, որ իր երկրի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերել Հայաստանի բարեփոխումների օրակարգն արդյունավետորեն առաջ մղելու նպատակով: Այդ առումով, կողմերը կարևորել են նաև Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում նախատեսվող ծրագրերի իրականացումը և ԵՄ անդամ պետությունների կողմից հնարավորինս սեղմ ժամկետներում այդ համաձայնագրի վավերացումը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Վիեննայում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը»,- ասված է հաղորդագրությունում: