Անթալիայում կայացել է Թուրքիայի և Ռուսաստանի արտգործանախարարների հանդիպումը

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Անթալիայում կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։  Կողմերը մասնակցել են նաև ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին, որից հետո էլ կազմակերպվել է մամուլի ասուլիս. գրում է ermenihaber-ը:

Ըստ Չավուշօղլուի՝ Լավրովի հետ քննարկվել են ռուս-թուրքական հարաբերություններին առնչվող  տարաբնույթ խնդիրներ, տնտեսական, ռազմական խնդիրներից, մինչև տարածաշրջանային հարցեր։ Թուրք արտգործնախարարը, անդրադառնալով երկու երկրների միջև տնտեսական հարաբերություններին, ասել է. «Մենք նպատակ ունենք Ռուսաստանի հետ առևտրաշրջանառությունը հասցնել 100 մլրդ դոլարի։  Նախորդ տարի, նախանցած տարվա համեմատ առևտրաշրջանառությունը 14 տոկոսով աճել էր, ինչը լավ ցուցանիշ է և ցույց է տալիս, որ մենք ճիշտ ճանապարհով ենք շարժվում։ Վիզային ռեժիմի խնդիրը կարգավորելու հարցում աշխատանքներ ենք իրականացնում։ Դիվանագիտական անձնագիր ունեցողների և բեռնատարների վարորդների համար  վիզաների ազատականացման հարցով  Ռուսաստանի նախագահը փաստաթուղթ է ստորագրել։  Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմն ամբողջովին կվերացվի։ Ռուսաստանի հետ միայն երկկողմ հարաբերությունները չենք զարգացնում, մենք ուժեղացնում ենք նաև համագործակցությունը  տարածաշրջանային հարցերում։ Ընդ որում ոչ միայն Սիրիայում, այլև Բալկաններում, Միջին Ասիայում և այլ տարածաշրջաններում»։

Թուրք պաշտոնյան, անդրադառնալով ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի հարցին, որոնք ընթացիկ տարվա ընթացքում պետք է մատակարարվեն Թուրքիային, ասել է. «Մենք Ռուսաստանի հետ պայմանագիր ստորագրեցինք։ Թուրքիան ՀՕՊ համակարգի կարիք ուներ։ Շատ երկրների հետ այդ հարցով բանակցեցինք։  Որոշ երկրներ չցանկացան մեզ տրամադրել նման համակարգեր, կամ էլ հավանություն չստացան սենատից և կոնգրեսից։ Ռուսաստանի հետ նստեցինք, խոսեցինք և համաձայնության եկանք ու ստորագրեցինք պայմանագիր։ Այժմ մենք քննարկում ենք, թե երբ է լինելու այդ համակարգերի մատակարարումը։  Պայմանագիրն արդեն ստորագրված է։ Երբ երկու երկրներ իրար միջև ստորագրում  են պայմանագիր, իսկ երրորդ երկիրն այդ պայմանագրի դեմ է դուրս գալիս, ապա դա  միջազգային իրավունքի խախտում է»։

Խոսելով F-35-ների մասին, որի նախագծից Թուրքիան կարող է դուրս մնալ ռուսական S-400-ը գնելու պատճառով, արտգործնախարարն ընդգծել է.

«Այդ ինքնաթիռների որոշ պահեստամասեր Թուրքիայում են արտադրվում։ Թուրքիան կատարել է իր պարտականությունները։ F-35-ները բազմակողմանի նախագիծ են։ ԱՄՆ-ն գործընթացի կեսից ասում է չեմ ցանկանում։  Պաշտպանության նախարարի պաշտոնակատարը մի բան է ասում, իսկ կոնգրեսից ոմանք՝ այլ բան»: