Երուսաղեմի և Բաքվի ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ Հայաստանի դեմ. НВО

Լուրեր

09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
Բոլորը

Երուսաղեմի և Բաքվի ռազմատեխնիկական համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ: Այս մասին ասված է Իսրայելի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու և դրան Հայաստանի արձագանքի մասին «Независимое военное обозрение» պարբերականում հրապարակված հոդվածում:

Հոդվածագիրը նշում է, որ իսրայելական զենքի խոշորագույն արտահանողների թվում Ադրբեջանը երրորդն է՝ Հնդկաստանից և Վիետնամից հետո: Տարբեր աղբյուրների գնահատմամբ՝ 2017 թվականին Երուսաղեմը Բաքվին առնվազն 140 մլն դոլարի սպառազինություն է վաճառել: Մատակարարումներում մեծ տեղ են զբաղեցնում տարբեր տեսակի անօդաչուները, այդ թվում՝ մինչև 1.000 կմ գործողության շառավղով նորագույն հարվածային մոդիֆիկացիաները:

Ընդ որում՝ իսրայելական ամենահզոր դրոններից մեկի արտադրությունն արտոնագրով իրականացվում է ադրբեջանական գործարաններից մեկում: Հավանաբար, առաջիկայում կյանքի կկոչվի նաև բազմապրոֆիլ թռչող սարքերի արտադրության մասին Ադրբեջանի ՊՆ-ի և իսրայելական Aeronautics կոնցեռնի միջև կնքված պայմանագիրը:

Միաժամանակ, ըստ աղբյուրի, Ադրբեջանի Պաշտպանության նախարարության սպառազինության կազմում կան «Բարակ 8» զենիթահրթիռային համալիրներ, «CARDOM» ինքնագնաց ականանետեր, «Գրին Փայն» հակահրթիռային ռադիոտեղորոշիչ համակարգեր, B-300 նռնականետեր, «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համալիրներ:

Հոդվածի հեղինակ Զախար Գելմանը ռազմատեխնիկական ոլորտում Իսրայելի և Ադրբեջանի հարաբերությունները բնորոշում է գործընկերային՝ և՛ տակտիկական, և՛ ռազմավարական առումներով: «Եվ չնայած այդ դեպքում գործընկերության աստիճանը բավական բարձրարժեք է, երկկողմ հարաբերություններն այս ոլորտում, ամեն դեպքում, չեն վերաճել դաշնակցայինի»,- գրում է նա:

Նշվում է, որ ռազմական ոլորտում Երուսաղեմի և Բաքվի համագործակցությունը որոշակի մտահոգություններ է առաջացնում Երևանի մոտ, սակայն Իսրայելի իշխանությունները շարունակում են վստահեցնել, որ իրենց զենքն ուղղված չէ Հայաստանի դեմ:

Իսրայելն իր հերթին մտահոգված է Հայաստանում իրանական ազդեցության ուժեղացման առիթով: Եվ չնայած ռազմական ոլորտում Երևանի ու Թեհրանի միջև լուրջ համագործակցություն չկա, Երուսաղեմն ուշադիր հետևում է իրադրությանը:

Զախար Գելմանը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ Ադրբեջանը մինչ օրս Իսրայելում դեսպանատուն չի բացել, մինչդեռ Հայաստանը վերջին շրջանում պարբերաբար հայտնում է նման մտադրության մասին: