Եթե լիներ քաղաքական կամք՝ ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ պետերն ու ոստիկանապետը պետք է լծված լինեին սպանությունների բացահայտմանը․ Զարուհի Փոստանջյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Բոլորը

Վերջերս Կառավարության լրատվական ծառայությունը տարածեց հաղորդագրություն այն մասին, որ առաջիկայում կվերանայվի հինգ աղմկահարույց քրեական գործ՝ բանակում խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերով։

Նշենք, որ քրեական գործերը վերաբերում են տարբեր տարիներին զինծառայողներ Տիգրան Օհանջանյանի, Վալերիկ Մուրադյանի, Սուրեն Արամյանի, Արման Հակոբյանի մահվան դեպքերին, ինչպես նաև Մատաղիսի զորամասում կատարվածին։

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը, անդրադարձ կատարելով այդ սպանություններից երկուսին, նշեց․ «Մի դեպքում գործ ունենք սպանության հետ, որը տեղի է ունեցել 2004 թվականին, և այս պահին այդ քրեական գործը կասեցված է։ Այդ ժամանակ Զինվորական դատախազն էր Գագիկ Ջհանգիրյանը, և հենց նրա միջամտությամբ է, որ գործը մինչ այսօր բացահայտված չէ, քանի որ բազմաթիվ կեղծիքներ են տեղի ունեցել։ Այդ գործը հանրության շրջանում հայտնի է որպես Մատաղիսի գործ։ Հիշեցնեմ, որ երեք զինծառայողներ դատապարտվել էին ցմահ ազատազրկման։ Այդ վճիռը, սակայն, հետագայում բեկանվել էր, զինծառայողներն էլ արդարացվել էին։ Այդ գործի վերաբերյալ կա ՄԻԵԴ որոշում, որով նշված է, որ ՀՀ-ն չի կատարել իր պարտականությունները և զինվորների նկատմամբ տեղի ունեցած կտտանքներն ու ապօրինի կալանավորումը չի քննվել։ Այսօր այդ գործով երկու զինծառայողի վերաբերյալ քննություն չի տարվել և գործը կասեցվել է։ Հաջորդ դեպքը կապված է դարձյալ զինծառայողի սպանության հետ, տեղի է ունեցել 2013 թվականին։ Այդ գործը նույնպես չեն ցանկանում պատշաճ քննության առարկա դարձնել»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ հեղափոխությունից հետո ունենք ՀՔԾ, ՔԿ, ԱԱԾ նոր պետեր և ոստիկանապետ, սակայն այս անձինք ուղղակիորեն ենթարկվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Հակառակ դեպքում, եթե լիներ քաղաքական կամք, ապա այս մարդիկ պետք է լծված լինեին սպանությունների բացահայտմանը»,- կարծիք հայտնեց Փոստանջյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Աղավնի Սուքիասյան