Աֆրինի վերջին հայը բռնագաղթվել է Հալեպ

Լուրեր

09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018թ. Թուրքիայի կողմից իրականացված «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության արդյունքում Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանը անցել էր  Թուրքիայի վերահսկողության տակ. փոխանցում է ermenihaber.-ը:

Աֆրինում բնակվող վերջին հայը` Հարութ Գևորգը, թուրքական բանակի ստորաբաժանումների և «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման կողմից իր տան գույքի բռնագրավման, թալանի և անմարդկային հարձակումների պատճառով ստիպված է եղել լքել բնակավայրը:

Հարութ Գևորգի ընտանիքը հարյուր հազարավոր այն հայ ընտանիքներից մեկն է, որ ստիպված էր արտագաղթել 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով:

Նշվում է, որ Գևորգը մանկուց ապրել է Աֆրինում  և գոյությունը պահպանել է մետաղագործական իրերի խանութ աշխատեցնելով: Սակայն թուրքական ԶՈւ-ի  ու արաբական «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորման ավազակաբարո գործողությունների արդյունքում ողջ ունեցվածքը կորցնելուց հետո ստիպված տեղափոխվել է Հալեպ:

Ըստ աղբյուրի` Գևորգի Ջինդիրեսի ճանապարհին գտնվող տունը այժմ մզկիթի են վերածել և տվել Ալ- Ֆարուք անվանումը:

Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը 2018թ. հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել էին Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության նպատակն էր Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի: