Ծեծը և բռնությունը որակում եմ շատ վատ. շարունակվում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետի գործով նիստը

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ դռնփակ ռեժիմով շարունակվում է Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով դատական նիստը։ Ըստ մեղադրանքի՝ Վյաչելսավ Հարությունովը հանդիպել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, առանձին դահլիճում ընդհանուր հայտարարի չգալով՝ Հարությունովը Ծառուկյանի հասցեին հայհոյանք է հնչեցրել, որից հետո Էդուարդ Բաբայանը ծեծի է ենթարկել Վյաչեսլավ Հարությունովին: Վերջինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Քիչ առաջ նիստը 10 րոպեով ընդմիջվեց:

Լրագրողների հետ զրույցում Բաբայանի պաշտպան Արմեն Մելքոնյանն ասաց, որ դեռևս հրապարակվում են խոսակցությունների գաղտնալսումների ձայնագրությունները. «Էդտեղ Էդուարդ Բաբայան անունն ընդհանրապես չի շոշափվում։ Բազմաթիվ են հայհոյանքները։ Մի տեղ Էդո են ասում, իսկ թե ի՞նչ Էդո է։ Ձայնագրություններն ապացույցներ չեն»։

Ըստ պաշտպանի՝ խոսակցությունը տեղի է ունենում ընտանիքի անդամների միջև, այնտեղ հնչում է նաև «Գագո» անունը. «Ծառուկյան Գագիկին մասի՞ն է խոսքը, չգիտեմ։ Չեմպիոն դառնալու դեպքում Ծառուկյանը պարտավոր է մեքենա տալ, Հարությունովն ասում է կնոջը»:

Էդուարդ Բաբայանն էլ նշեց. «Ես էս դեպքի հետ կապ չունեմ։ Հիմա նորմալ հարաբերություններ ունեմ Հարությունովի հետ։ Ծեծը և բռնությունը որակում եմ շատ վատ: Ես չգիտեմ՝ իմ հետ կապված ինչի են սենց բաներ ուզում անեն, երևի երևացող մարդ եմ»։

Հիշեցնենք, որ Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի է ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը նախ կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

Լիլիթ Շաբոյան