Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին

Լուրեր

09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
Բոլորը

Մարտի 28-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Օրբելի» կենտրոնի կազմակերպած «Հայաստանը փոփոխությունների շեմին» համաժողովին: Ինչպես տեղեկացնում ռն Տիգրան Ավինյանի գրասենյակից,  Տիգրան Ավինյանն իր ելույթում խոսել է Հայաստանի զարգացման քաղաքականության ուղղությունների վերաբերյալ, որոնց հիմքում ընկած է քաղաքացու և անհատի բարեկեցության տեսլականը։

Նա ասել է, որ հասարակական հարաբերությունների կարգավորման և հանրային կյանքի տարբեր բնագավառներում պետության վարած քաղաքականության հիմքը հանրային օգուտի մաքսիմալացումն է, ինչը նշանակում է, որ պետությունը մեկընդմիշտ հեռացել է խմբային շահերի իրացմանն աջակցող որոշումների պրակտիկայից։ Ավելին, կառավարությունը իր որոշումներում առաջնորդվելու է երկարաժամկետ կտրվածքով երկրի զարգացման ու կայունության համար ամուր սյուներ ապահովելու մտադրությամբ՝ կոտրելով այն հիպոթեզը կամ «քաղաքական» ճշմարտությունը, որ կառավարությունների մտածողության հորիզոնը պարփակված է մեկ ընտրական շրջափուլի մեջ։

Փոխվարչապետն ընդգծել է, որ  զարգացման չափորոշիչը ոչ թե համախառն ներքին արդյունքի աճն է, այլ անհատի ու հասարակության բարեկեցությունը։ Այս գաղափարը ձգվում է տնտեսական բարեկեցության, կրթական ու առողջապահական ծառայությունների հասանելիության ու մատչելիության, ենթակառուցվածքային հարմարավետության կատեգորիաներից մինչև հասարակական, էներգետիկ ու բնապահպանական անվտանգություն, մշակութային ինքնաբավություն և պարզապես սեփական կյանքից բավարարվածություն։ Այս ընկալման վրա էլ Կառավարությունը ձևակերպել է Հայաստանի ներառական զարգացման տեսլականը։

Ներառական զարգացման համատեքստում Տիգրան Ավինյանը մանրամասն քննարկել է կրթության, գիտության, առողջապահության և ենթակառուցվածքների զարգացման առանցքային դերը: Առանձին անդրադարձ է եղել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ունեցած դերին և ստեղծվելիք Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությանը:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև գործարար միջավայրի բարելավման, վարչարարության նվազեցման, թվայնացման ու պետական կառավարման արդիականացման հարցերում կառավարության մոտեցումները:

Ելույթին հետևել է հարցուպատասխան համաժողովի մասնակիցների հետ: