Ադրբեջանի երկարատև նպատակը ռազմական ձևով հարցը լուծելն է․ Թևան Պողոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:20
Ղրիմը՝ Ռուսաստանի մա՞ս․ մոլորեցնող քարտեզը՝ վաճառքում․ ով է վերահսկում ուսումնական նյութերը
09.10.2026 | 20:10
Ժանտախտ․ ինչպես է փոխանցվում, որքանով է վտանգավոր և արդյոք բուժում կա․ զրույց մասնագետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:00
Կթանկանա ՀՀ-ի քաղաքացի դառնալն ու հրաժարվելը․ ի՞նչ խստացում է սպասվում․ զրույց ՆԳՆ փոխնախարարի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:54
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ
09.10.2026 | 19:47
Մոսկվայի բոլոր չորս օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել
09.10.2026 | 19:41
Երկու հայ բռնցքամարտիկներ պատանեկան ԵԱ-ի եզրափակիչում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը վաղը Վիեննայում կայանալիք Նիկոլ Փաշինյան – Իլհամ Ալիև հանդիպումից սպասելիքներ չունի․ «Սա առաջին հանդիպումն է, ոչ մի բան պետք չի սպասել։ Ես փայլուն հասկանում եմ, որ մարդիկ ընդհանրապես գնում են՝ իրար հետ խոսելու, հասկանալու հարցեր, որոնք բարձրաձայնվել են։ Նիկոլ Փաշինյանը խնդիրներ է առաջ բերել, երևի գնալու են էդ հարցերը քննարկեն։ Եթե կլինեն արդյունքներ, շատ ավելի լավ»։

Ինչպես հայտնի է, Ստեփանակերտում գումարված Արցախի և Հայաստանի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետը խոսել է արցախյան կարգավորման հարցով շոշափվող 3 սկզբունքների և 6 տարրերի պարզաբանման անհրաժեշտության մասին։ Թևան Պողոսյանը կարծում է, որ այդ թեմայով զրույցը հայ-ադրբեջանական կողմերի միջև կտևի երկար ժամանակ․ «Մեկ հանդիպման մեջ քանի՞ ժամ պետք է նստեն, որ բոլորը պարզաբանեն։ Հո մեկ նախադասությունով չի խոսակցությունը լինելու։ Բայց եթե նույնիսկ մեկ, երկու, երեք ժամ էլ խոսեն, բոլոր հարցերը անհնարին է լինելու պարզաբանել»։

Պարոն Պողոսյանի խոսքով՝ քանի դեռ Փաշինյանի ու Ալիևի հետ նույն սենյակում չի գտնվում Արցախի ներկայացուցիչը, կոնկրետ արդյունք հանդիպումներից պետք չէ ակնկալել։ Բայց արդյոք առանց Արցախի մասնակցության արդյունք ապահովելու անհնարինությունը չե՞ն հասկանում Ադրբեջանում, կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներում:

«Ադրբեջանը հասկանում է, բայց միգուցե իրեն էլ է դա պետք, որովհետև իր երկարատև նպատակը ռազմական ձևով հարցը լուծելն է։ Ժամանակն ինքը օգտագործում է նախապատրաստվելու՝ զենք է գնում, վարժություններ է անում, փորձում է դիրքերը առաջ բերել, լոբբինգի համար մեծ գումարներ է տալիս, որ դիրքերն ամրապնդի։ Մենք էլ պետք է օգտագործենք մեր բաժինը։ Ինքն իր քաղաքականությունը տանում է առաջ, եկեք մենք էլ մերը տանենք»,- պատասխանեց Թևան Պողոսյանը։

Ըստ պարոն Պողոսյանի՝ Իլհամ Ալիևն այսօր ժամանակ է շահում, ինչը պետք է անի նաև Հայաստանը՝ զարգացնի տնտեսությունը, բանակն ու ռազմական ուժը ուժեղացնելով: «Կտևի 50, թե 100 տարի, մենք պետք է կարողանանք ժամանակ շահել և առաջ գնալ»,- ասաց Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան