Համանախագահները պահանջում են, որ Փաշինյանը տեր կանգնի նախկինների տված խոստումներին. Արմեն Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 18:46
Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենսդրական նախաձեռնությունը
03.09.2026 | 18:35
Թուրքիայի նախկին վարչապետ Դավութօղլուի նկատմամբ հետաքննություն է սկսվել Էրդողանին վիրավորելու համար
03.09.2026 | 18:28
Փաշինյանի հանձնարարությունից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել «88» սուպերմարկետների ցանցի վերաբերյալ
03.09.2026 | 18:26
Վարչապետին է ներկայացվել COP17–ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
03.09.2026 | 18:16
Կառավարությունը նոր վարկ կվերցնի // ՌԴ-ի հետ քննարկվում է «Աջափնյակ» կայարանի կառուցման հարցը․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 18:15
Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործով դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան
03.09.2026 | 18:10
«Ուրարտու»․ «Հայկական ֆուտբոլը պետք է ունենա զարգացման իրական ճանապարհ»
03.09.2026 | 18:08
Որևէ անձնական, ընտանեկան կամ գործարար կապ չունեմ Փաշինյանների հետ․ Նարեկ Նալբանդյան
03.09.2026 | 18:02
Հորս ծննդյան օրն եմ նրան տեսակցել, եղբորս չեմ կարող այցելել. Լևոն Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:53
Սարատովի մարզում մահափորձ է իրականացվել ՌԴ օդատիեզերական ուժերի գեներալի դեմ․ Ուկրաինան նրան կասկածում է ռազմական հանցագործությունների մեջ
03.09.2026 | 17:45
Նախագահականի դիմացից քարշ էին տվել որդեկորույս մորը․ ՀՀ-ն 9000 եվրո կվճարի ոստիկանների բռնի գործողությունների պատճառով 
03.09.2026 | 17:35
Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանի հետ
03.09.2026 | 17:30
Գագիկ Ծառուկյանը ունի գույք, կապիտալ, Փաշինյանի սպառնալիքները իրականություն չեն դառնալու. Տոնոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 17:27
Բայրամովը ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգը
03.09.2026 | 17:26
ՔՊ-ական նախկին պատգամավորը նշանակվեց Տիգրան Ավինյանի խոսնակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ

– Պարո՛ն Բաղդասարյան, վաղը Վիեննայում հանդիպելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Դա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և ներկայությամբ: Ի՞նչ կարող ենք ակնկալել այդ հանդիպումից: Այն բանակցությունների սկի՞զբ է կամ բանակցությունների հիմքերի հստակեցման փո՞ւլ:

– Այո՛, կարող ենք դա անվանել բանակցությունների հիմքի հստակեցման փուլ: Այսինքն՝ դրանք բանակցություններ են, բայց բանակցությունները, որպես կանոն, լինում են մի քանի փուլով։ Սա առաջին փուլն է: Եվ վարչապետն էլ ասաց, որ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ: Ես կարծում եմ՝ առաջնայինը լինելու է բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնումը: Ամեն դեպքում՝ քննարկվելու է այն պլատֆորմը, որի վրա հետագայում ավելի լուրջ, ավելի առարկայական բանակցություններ կսկսվեն:

– Ձեր կարծիքով՝ նման հանդիպումները՝ մինչև ավելի առարկայական բանակցություններ սկսելը, դեռ շարունակվելո՞ւ են, թե՞ այս հանդիպմամբ կսահմանափակվեն:

– Դա արդեն ավելի շատ Ադրբեջանի արձագանքով է պայմանավորված։ Խնդիրն այն է, որ երբ հայկական կողմը պնդում է, որ վերականգնվի բանակցությունների լիարժեք ֆորմատը, դա քմահաճույք չէ: Դրա նպատակն այն է, որ բանակցություններն ավելի արդյունավետ լինեն: Բոլորս էլ հասկանում ենք, որ առանց Արցախի համաձայնության՝ որևէ վերջնական համաձայնագիր չի ստորագրվելու: Այսինքն՝ ինչքան շուտ Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ, այնքան մենք ավելի կմոտենանք խնդրի կարգավորմանը:

– Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը պետք է այնտեղ թե՛ Ադրբեջանին, թե՛ համանախագահներին բացատրի, որ առանց Արցախի, միևնույն է, կարգավորում չի կարող լինել:

– Բացատրելու կարիք չկա, որովհետև համանախագահներն էլ, Ադրբեջանն էլ շատ լավ հասկանում և ընդունում են դա: Իրենք միշտ էլ ասել են, որ բանակցությունների ինչ-որ փուլում Արցախն անպայման կմասնակցի: Հիմա այդ ինչ-որ փուլը պիտի արագացնել, մոտեցնել: Ի միջի այլոց, Արցախի ԱԳՆ հայտարարությանը ծանոթ եք, նրանք հատուկ շեշտեցին, որ խոսքը ոչ թե բանակցությունների ձևաչափը փոխելու, այլ լիարժեք ձևաչափին վերադառնալու մասին է, որովհետև 1994 թվականի դեկտեմբերին Բուդապեշտում, ես, ի դեպ, այնտեղ եմ եղել, ԵԱՀԽ-ն հստակ արձանագրեց, որ բանակցությունների լիարժեք ձևաչափը եռակողմ է՝ Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ: Դա արձանագրվել է, և հիմա ընդամենը պետք է վերադառնալ դրան:

– Պարո՛ն Բաղդասարյան, բանակցային այդ ձևաչափին վերադառնալուն հակասող ինչ-որ փաստաթուղթ գոյություն ունի՞:

– Փաստաթուղթ չկա, ուղղակի կա ձևակերպում. մեզ համար անընդունելի է, որ այնտեղ գոյություն ունի երկու հակամարտություն՝ ռազմական հակամարտություն, որի կողմերը երեքն են, և քաղաքական հակամարտություն, որի կողմերը երկուսն են՝ Հայաստանն ու Ադրբեջանը: Ադրբեջանցիները երբեմն այդ փաստարկը բերում են. ասում են՝ երբ ասում ենք եռակողմ, Բիշքեկում այդ եռակողմ համաձայնագիրը ստորագրվեց, խոսքը ռազմական հակամարտության մասին էր, և ո՛չ քաղաքական: Իրենք դա տարանջատում են: Մենք դա չենք տարանջատում և ասում ենք, որ կա մեկ հակամարտություն, որն ունի երեք կողմ:

– Ո՞րն է Ադրբեջանի հրաժարվելու պատճառը, որ հենց այս փուլում Արցախը մասնակցի բանակցություններին։ Նույնը վերաբերում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:

– Հիմնարար սկզբունքները, որոնց պլատֆորմի վրա ընթանում են բանակցությունները, երեքն են՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում: Հիմա ո՞րն է առաջնայինը այդ սկզբունքներից: Ադրբեջանը պնդում է, որ առաջնայինը տարածքային ամբողջականությունն է, մենք պնդում ենք, որ առաջնայինը ինքնորոշման իրավունքն է: Հիմա եթե Ադրբեջանը բանակցությունների սեղանի շուրջ է նստում Արցախի հետ, այդ դեպքում առաջնային է դառնում ինքնորոշման իրավունքը, որովհետև նրանք ուրիշ հարց չունեն քննարկելու: Եթե Արցախը բանակցությունների սեղանի շուրջ չէ, բանակցում են Հայաստանն ու Ադրբեջանը, առանցքային է դառնում տարածքային ամբողջականության սկզբունքը: Սա է պատճառը, որ մենք պնդում ենք Արցախի ներկայությունը։ Այո՛, ձևականորեն Հայաստանը կարող է Արցախի իրավունքները ներկայացրել այնտեղ, բայց շատ կարևոր է Արցախի ներկայությունը, որովհետև դա առաջնային պլան է մղում ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Եվ սա հասկանալով է, որ ադրբեջանցիները դիմադրում են:

– Կարո՞ղ ենք ասել, որ երբ բանակցությունները վերսկսվեն, դա լինելու է նոր փուլ, որովհետև նախորդ իշխանությունների դեպքում այն սկզբունքները, այն պնդումները, որ հիմա Նիկոլ Փաշինյանն է ներկայացնում, չեն եղել: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանն Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հարց բարձրացնում էր, բայց, կարծես, այնքան էլ հետևողական չեղավ:

– Կարծում եմ, որ առաջին հերթին համանախագահները հավաստիացում են պահանջելու, որ Հայաստանի նոր իշխանությունները տեր կանգնեն նախկին իշխանությունների տված բոլոր համաձայնություններին: Խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է՝ 3 սկզբունքներ և 6 տարրեր: Դրա համար էլ մեջբերել էին վերջին հայտարարության մեջ և ակնկալում են, որ Հայաստանն անվերապահորեն հայտարարի, թե՝ այո՛, բանակցային գործընթացում նախկին իշխանություններն ինչ ասել են, ինչ խոստումներ տվել են, մնում է ուժի մեջ: Տպավորությունս այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, պահանջում է, որ Ադրբեջանն իր հերթին բարձրաձայնի, թե ինչ զիջումների է պատրաստ: Որովհետև, ցավոք, մինչև հիմա մենք հայտարարել ենք, թե ինչ զիջումների ենք պատրաստ, ի պատասխան՝ Ադրբեջանի կողմից որևէ համարժեք պատասխան չենք լսել: Նրանք, որպես զիջում ներկայացնելով, ասում են՝ պատրաստ ենք Ղարաբաղին տալ լայն ինքնավարություն։ Դա ուղղակի ծիծաղելի է, որովհետև չի կարելի տալ ավելի քիչ, քան այդ սուբյեկտն ունի հիմա, ու դա համարել զիջում:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Արմինե Ավետյան