«Գնդակ-ուդառ-գոլ»․ Արարատ Միրզոյանն օրենքի նախագծերն է բացատրում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Այսօր՝ մարտի 28-ին, Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին  և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերը:

Առաջարկվող փոփոխություններով սահմանվում է ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու ու «Նոր դատավորի ընտրության» մեխանիզմը։«Նոր» բառի հետ պատգամավորները համաձայն չէին և առաջարկում էին այն հանել օրենքի նախագծից, որպեսզի տարընթերցումների տեղիք չտա:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն էլ ԱԺ ամբիոնից «Կարգին հաղորդումից» մի հատված մեջբերելով՝ պատգամավորներին որոշեց բացատրել օրենքի նախագիծը։

««Գնդակ-ուդառ-գոլ»․ պետք չի շատ բարդացնել, խնդիրը հետևյալն է․  ՍԴ -ն կայացրել է մի որոշում, որ այս դրույթը պետք է լինի ոչ թե ԱԺ կանոնակարգ օրենքում, այլ ՍԴ-ի մասին օրենքում, հիմա այնտեղից հանում ենք այս դրույթը և բերում ենք ԱԺ կանոնակարգ օրենքի մեջ, ինչպես ասացի՝ «գնդակ-ուդառ-գոլ»»,- բացատրեց ԱԺ նախագահը։

Արարատ Միրզոյանի ելույթից հետո «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին  և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունվեցին՝ 116՝ կողմ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 ձայների հարաբերակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։