Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ

Լուրեր

09.11.2026 | 15:51
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
Բոլորը

ՀՀ Քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այց է կատարել Տավուշի մարզ՝ ծանոթանալու մարզային քննչական վարչության կողմից 2018 թվականին կատարված աշխատանքներին:

ՔԿ նախագահը շնորհավորել է Հովիկ Խաչատրյանին՝ Տավուշի մարզային քննչական  վարչության պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, և համոզմունք հայտնել, որ իր աշխատանքով կարողանալու է ապահովել գերազանց ցուցանիշներ՝ դառնալով մարզի բնակչության  վստահությունը վայելող անձ:

Հաշվի առնելով Տավուշի մարզային քննչական վարչության պետի նորանշանակ լինելու հանգամանքը՝ ՔԿ  նախագահի պահանջով նախորդ տարի կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել մարզային քննչական վարչության պետի տեղակալ Արթուր Մովսիսյանը:

Հաշվետու ժամանակահատվածում՝ 2018 թվականի ընթացքում, Տավուշի մարզային քննչական վարչության և ենթակա բաժինների վարույթում քննվել է 557 քրեական գործ՝ 2017 թվականի 388-ի փոխարեն:

Տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ հարուցվել է 48, ուսումնական հաստատությունների աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ՝ 11 և անտառտնտեսության աշխատակիցների կողմից թույլ տրված չարաշահումների դեպքերի առթիվ՝ 18 քրեական գործ:

Քննչական կոմիտեի նախագահը մարզային վարչության աշխատակիցների ուշադրությունն է հրավիրել ապօրինի ծառահատումների դեպքերին՝ ընդգծելով, որ նման դեպքերը բացառելու նպատակով պետք է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր քայլերը: ՔԿ նախագահի հանձնարարությամբ ձեռք կառնվեն մի շարք քայլեր՝ ապօրինի ծառահատումներ թույլ չտալու, ինչպես նաև՝ փայտանյութի տեղափոխման օրինականությունն ստուգելու նպատակով:

«Պետք է պատերազմ հայտարարել ապօրինի ծառահատումներ կատարողներին, սա մարզում լուրջ խնդիր է և պահանջում է անհապաղ լուծում: Այս գործում մարզային քննչական վարչությունը պետք է լինի առաջամարտիկ և ձեռնարկի բոլոր քայլերը՝ նման դեպքերը բացառելու համար»,- ասաց Հայկ Գրիգորյանը:

ՔԿ նախագահը հանդիպման ընթացքում մի շարք հանձնարարություններ է տվել՝ առանձին քրեական  գործերի քննությունն առավել արդյունավետ կազմակերպելու վերաբերյալ:

Հայկ Գրիգորյանը դրական է գնահատել Տավուշի մարզային քննչական վարչության գործունեությունը և հորդորել կատարելագործել աշխատանքները, իսկ դրական ցուցանիշներ արձանագրած քննիչներին ներկայացնել խրախուսման: