Աշխատանքից ազատվեց Լոռու վերջին փոխմարզպետը. մարզպետի գնահատմամբ՝ նա լավ չի աշխատել

Լուրեր

09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիվ 305-Ա որոշման համաձայն Արշակ Հովսեփյանն ազատվել է Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից: Նախկին պաշտոնյան այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն աշխատանքից ազատել են՝ ոչ սեփական դիմումի համաձայն. «…Ես ազատվել եմ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից, ոչ իմ դիմումի համաձայն: Երևի թե իմ մասնագիտական հմտությունները և իմ գիտելիքներն ու մարդկային բարձր որակները չգնահատվեց և չզգացվեց դրա կարիքը։ Այնուամենայնիվ, ես բավականաչափ ուժ և կորով ներդրեցի ի փառս մարզի զարգացման, խնդիրների վերհանման և բարձրաձայնման։ Այս ամենը, դժբախտաբար, որակվեց որպես ոչ պրոֆեսիոնալիզմ…»:

Factor.am-ի հետ զրույցում Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ Հովսեփյանին աշխատանքից ազատել են, քանի որ վերջինս չի արդարացրել իրենց հույսերը. «Իմ առաջարկությամբ վարչապետը մարզպետի տեղակալին ազատել է պաշտոնից: Ես գտնում եմ, որ ինքը չէր համապատասխանում տվյալ պաշտոնին: Հույսերը չարդարացրեց, անցել է մի քանի ամիս, սակայն աշխատանքները ես գնահատում եմ ոչ բավարար»:

Հիշեցնենք, որ Հովսեփյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերին: Մեր դիտարկմանը, որ շրջանառվող լուրերի համաձայն, մարզպետն աշխատանքից ազատում է հատկապես նախկին փոխմարզպետ, այժմ պատգամավոր Արամ Խաչատրյանի միջոցով մարզպետարանում աշխատանքի տեղավորված կադրերին, Ղուկասյանն արձագանքեց. «Չեմ մեկնաբանի, քանի որ նման բան չկա: Իմ համար կարևորը պրոֆեսիոնալիզմն է, այլ չափանիշ չկա»:

Նշենք, որ այս պահին Լոռու մարզը մնացել է առանց փոխմարզպետի: Աշխատանքից ազատվեց արդեն երրորդ փոխմարզպետը: Մարզի ղեկավարը վստահեցնում է, թե այդ պաշտոնի համար որևէ թեկնածու դեռ չունեն:

Տաթևիկ Ղազարյան