ԵնթաԴՐՈՒԹՅՈՒՆ. Ի՞նչ սպասել Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո, եթե չհաջողվի Արցախը վերադարձնել բանակցային սեղան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Արդեն հայտնի է, որ մարտի 29-ին Վիեննայում տեղի կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը։ Այն առաջին հանդիպումն է, որը կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմակերպմամբ։ Մինչ այս, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ունեցել են ոչ պաշտոնական չորս հանդիպում, որոնց ընթացքում կարգավորման շուրջ բանակցություններ, ըստ էության, չեն եղել։

Սպասվող հանդիպումից առաջ հնչել են կարևոր հայտարարություններ․ նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարությունը, որով հորդորվում էր ձեռնպահ մնալ բանակցային ձևաչափի փոփոխության մասին հայտարարություններից, ինչպես նաև ներկայացվում այն սկզբունքներն ու տարրերը, որոնց հիման վրա, ըստ միջնորդների, պետք է կարգավորվի հակամարտությունը, ապա դրան հետևած Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների նիստում Փաշինյանի ունեցած ելույթը, որտեղ ՀՀ վարչապետը վերստին պնդեց Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հայկական կողմի դիրքորոշումն ու կարևորեց միջնորդների նշած կարգավորման երեք սկզբունքների և 6 տարրերի շուրջ պարզաբանումը։

Այսպիսով՝ Վիեննայում կայանալիք հանդիպման ընթացքում ակնկալվում է, որ հայկական կողմը վերստին պնդելու է Արցախը բանակցային սեղան վերադարձնելու իր դիրքորոշումը, ինչի անընդունելիության մասին Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է։ Ինչ սպասել այս հանդիպումից հետո, եթե չհաջողվի այս հարցում համաձայնության գալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան