Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները շուկայում առևտուր անողներից անօրինական գումարներ են հավաքել. հարուցվել է քրգործ

Լուրեր

09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի մարտի 18-ին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը գրությամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ հայտնելով հարուցված վարչական վարույթի շրջանակներում պարզված հանգամանքների մասին: Համաձայն դրանց՝  գյուղատնտեսական արտադրանքի շուկայում առանց համապատասխան թույլտվությունների հանրային սննդի կազմակերպմամբ և իրացմամբ, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող մի քանի  անհատ ձեռներեցներից առձեռն ստացվել են օրենքով սահմանված համապատասխան տուրքերն ու վճարները, սակայն դրանք չեն մուտքագրվել Երևանի քաղաքապետարանի տեղական տուրքերի հաշվառման ծրագրի տեղեկատվական բազայում:

«Հաղորդումը քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով ՀՀ դատախազությունից ուղարկվել է  ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 9 անհատ ձեռներեցներ 2015-2018 թվականներին, տարբեր ժամանակհատվածներում գործունեություն ծավալելու ընթացքում, Երևան քաղաքի Րաֆֆու փողոցում գործող գյուղատնտեսական արտադրանքի շուկայում սննդի կազմակերպման և իրացման, ինչպես նաև ալկոհոլային խմիչքների իրացման համար յուրաքանչյուր տարի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցներին որպես տուրք առձեռն տվել են 41 հազարից մինչև 86 հազար ՀՀ դրամ գումար։

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մալաթիայի բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ  2016-2017թ․․ ընթացքում նշված շուկայում սննդի կազմակերպման և ալկոհոլային խմիչքների իրացմամբ զբաղվող անձանցից տուրքերի գումարներն առձեռն ստացել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնի երկու մասնագետներ:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 3111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնին»,- ասված է հաղորդագրությունում: