Պետական լիազոր մարմինների հանցավոր անտարբերության պատճառով պատասխանատվություն է կրելու ՀՀ-ն. Մանվել Գրիգորյանի փաստաբան

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո նրա առողջական վիճակում բժիշկները պարբերաբար բացասական դինամիկա են արձանագրել, ինչի մասին մենք տեղյակ ենք պահել պատկան մարմիններին: Մարտի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գրիգորյանի փաստաբաններից Լևոն Բաղդասարյանը:

«Փաստաբանները սկսեցին բարձրաձայնել, որ բացասական դինամիկա կա, պետություն, դու պոզիտիվ պարտավորություն ունես՝ կա՛մ մարդուն բուժիր, կա՛մ առավել ևս, որ կալանքի հիմքեր չենք տեսնում, անձը թող լինի ազատության մեջ: Անցավ ևս 2-3 ամիս, բժիշկներն արդեն ահազանգեցին, որ գլյուկոզան արյան մեջ հասնում է 25-30, և պետք է ինսուլինը ավելացնել: Այսօր անձը ստանում է 100 միավոր ինսուլին: Միջազգային նորմով՝ 50-ից բարձրի դեպքում համարվում է, որ կյանքին վտանգ է սպառնում»,- մանրամասնեց փաստաբանը:

Բաղդասարյանի խոսքով՝ պաշտպանյալին ասել են, որ ցանկանում են կալանքի հետ կապված դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Արգելեց: Ասաց՝ Հայաստանին դատի չեմ տա: Հիվանդությունների հետ կապված՝ հորդորեցինք, ասացինք՝ այսպես չի կարող լինել, դանդաղ մահանում ես, որից հետո դիմեցինք ՄԻԵԴ»: Ըստ փաստաբանի՝ եվրադատարանից արագորեն արձագանքել են, մի քանի ապացույցներ պահանջել, որոնք ստանալուց հետո ՀՀ Կառավարությանը մինչև ապրիլի 2-ը ժամանակ են տվել՝ իրենց փաստարկները ներկայացնելու: «Դրանից հետո կուղարկեն մեզ, մենք կա՛մ Կառավարության փաստարկները կընդունենք ի գիտություն, կա՛մ մեր առարկությունները կներկայացնենք: Ցավոք՝ պետական լիազոր մարմինների անգործության և հանցավոր անտարբերության պատճառով վաղը պատասխանատվություն է կրելու Հայաստանի Հանրապետությունը»,- հայտարարեց Լևոն Բաղդասարյանը:

Հիմա, նրա տեղեկացմամբ, Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է ստացիոնար բուժման և համալիր ստուգումներ է անցնում: