Բոլոր ռիսկերից քաջատեղյակ ենք ու վախենալու բան չունենք. Ավինյանը՝ Ամուլսարի դատերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

Որևէ տնտեսվարողի նկատմամբ Կառավարությունը խտրական վերաբերմունք չունի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով «Լիդիան Արմենիա» ընկերության և Կառավարության միջև առկա տարաձայնությանը:

Ինչ վերաբերում է «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությանը՝ կապված արբիտրաժային դատարան դիմելու հետ, Ավինյանը նշեց. «Կարծում եմ, որ մայիսին որոշակի հարցերի պատասխաններ կունենանք, որովհետև հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը որոշակի պատասխաններ կտա, և այն կասկածները, որոնք բարձրաձայնվում էին փորձագետների կողմից, կստանան արձագանք»։

Փոխվարչապետը հիշեցրեց, որ ընկերության հետ կապված հետազոտութուններ են արվում։ Նրա խոսքով, եթե հետազոտությունների արդյունքում պարզվի, որ բոլոր ռիսկերը վերահսկելի են, ապա ծրագրի իրականացման համար խոչընդոտներ որևէ մեկի կողմից չեն լինի։

«Եթե տեսնենք, որ կան որոշակի ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, համապատասխան որոշում կկայացնենք, եթե եզրակացությունը հօգուտ «Լիդիան Արմենիա»-ի լինի, ապա ընկերությունը դատարան դիմելու կարիք չի ունենա»,- ընդգծեց փոխվարչապետը։

Տիգրան Ավինյանը համակարծիք չէ նաև այն տեսակետին, թե ընկերության կողմից արբիտրաժային դատարան դիմելը սպառնալիք է Կառավարությանը։ Հարցին՝ հաշվարկվել է, թե ինչ վնասներ կհասցվի ՀՀ-ին, եթե ընկերությունը դիմի դատարան և շահի դատը, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Մենք բոլոր ռիսկերից քաջատեղյակ ենք ու վախենալու որևէ բան չունենք»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան