ԱԱԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ մարտի 27-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին:

«Ողջունելով հյուրերին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալվելու համար՝ Ա. Վանեցյանը շնորհավորեց դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ հայ-ամերիկյան փոխգործակցությունն անվտանգության ոլորտում էլ ավելի կակտիվանա և կգրանցվեն նոր ձեռքբերումներ:

Իր խոսքում ԱԱԾ տնօրենն ընդգծեց ԱՄՆ-ի տարբեր գերատեսչությունների հետ համատեղ միջազգային ահաբեկչական խմբավորումների, կիբերհանցագործությունների, թմրանյութերի և հոգեմետ դեղերի ապօրինի շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի ու ռադիոակտիվ նյութերի տարածման, անօրինական միգրացիայի, փողերի լվացման և այլ հանցագործությունների դեմ պայքարի կարևորությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ԱՄՆ-ի դեսպան Լ. Թրեյսին ասաց, որ ամերիկյան կողմի համար շատ կարևոր էր ԱԱԾ տնօրենի հետ հանդիպումը և քննարկումը, թե ինչպես կարող են Միացյալ Նահանգները և Հայաստանը գործակցել կոռուպցիայի և այլ գլոբալ մարտահրավերների դեմ պայքարում:

Հանդիպման ավարտին կողմերը նախանշեցին համագործակցության հետագա ուղղությունները և հույս հայտնեցին, որ հանդիպումը նոր շունչ կհաղորդի երկկողմ գործակցությանը»,- ասված է հաղորդագրությունում: