Ստացվում է, որ վարչապետն ինքն է զբաղվում սփյուռքի հարցերով. Ավինյանը՝ ԼՀԿ-ի առաջարկի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ծանոթ չէ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից առաջարկած Կառավարության կառուցվածքի փոփոխություններին, որով նախատեսվում է 14 նախարարություն, իսկ սփյուռքի ոլորտը պետք է համակարգվի փոխվարչապետի մակարդակով: «Այն փաթեթը, որը Կառավարությունն է ուղարկել Ազգային ժողով, դեռ քննարկումների փուլով կանցնի և ԼՀԿ-ի մեր գործընկերները կարող են իրենց առաջարկների մասին խոսել»,- ասաց փոխվարչապետը:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում է ոստիկանությունը և ԱԱԾ-ն ևս դարձնել նախարարություն:

Factor.am-ը Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց՝ ինչու՞ այս իշխանությունը հետ կանգնեց ուժային կառույցները վարչապետի ենթակայությունից հանելու գաղափարից:

«Կառավարությունը որևէ մտքից հետ չի կանգնել: Կառավարության առաջարկած նախագիծն անցնելու է քննարկման բավականին լայն շրջանակ և քննարկումների ժամանակ որոշակի առաջարկություններ, հնարավոր է, ընդունվեն»,- պատասխանեց նա: Անդրադառնալով ԼՀԿ-ի առաջարկին, որ սփյուռքի հարցերով պետք է զբաղվի փոխվարչապետը, Ավինյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք պետք է դրսին ցույց տալ, որ իրենց հարցերով նման բարձր պաշտոնյա է զբաղվում. «Չեմ կարծում, որ փոխվարչապետի մակարդակում դնելով՝ որևէ ստատուսի խնդիր ենք լուծում: Հանձնակատարը վարչապետի դեսպանն է լինելու և ստացվում է, որ վարչապետն ինքն է զբաղվում սփյուռքի հարցերով: Իմ գնահատմամբ՝ ստատուսն այս պարագայում ավելի բարձր է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան