«Ալեքս տեքստիլի» ու այլ ընկերությունների նկատմամբ թշնամաբար տրամադրված չենք, բայց դրանք չունեն Կառավարության հովանավորությունը․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Կառավարության ծրագրի զեկույցը խորհրդարանում ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյոք տեքստիլի արտադրության ոլորտում արձանագրված տնտեսական ցուցանիշի մեջ բացի  «Ալեքս տեքստիլից», որը պատկանում է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, այլ ընկերություններ ևս կա՞ն և ի՞նչ չափաբաժին ունեն արձանագրված ցուցանիշով։

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կոնկրետ վիճակագրությունը չգիտի, բայց տեղյակ է, որ այդ շրջանակը բավականին լայն է։

«Սակայն մեզ համար մտահոգիչ է այն, որ տեքստիլի արտադրության զարգացմանը զուգահեռ նաև զարգանում է էժան աշխատուժը, և ոլորտը այդպես կարող է փլուզվել, աշխարհում ավելի էժան աշխատուժի առկայության պարագայում, հետևաբար տեքստիլը պետք է տեղափոխենք բարձր գնային սեգմենտ, որ ոչ թե մեր երկրում արտադրվի 5000 դրամանոց, այլ 10․000 դոլորանոց բաճկոն»,- ասաց  Փաշինյանը՝ նշելով, որ թեև «Ալեքս տեքստիլի» և այլ ընկերությունների վերաբերյալ քաղաքական ասոցիացիաներ են առաջանում, սակայն Կառավարության դիրքորոշումը հետևյալն է․ «Այս ընկերությունները չեն ունենա Կառավարության հովանավորությունը, սակայն նրանց նկատմամբ թշնամաբար տրամադրված չենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան