Հարց եմ տալիս ահռելի պարտքի մասին, ժպտում եք․ ԲՀԿ-ական պատգամավորը՝ թախիծով հարցեր տալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
Բոլորը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի արտաքին պարտքը սպասարկելու ուղղությամբ՝ նշելով, որ այս տարվա կտրվածքով այդ թիվը կազմում է 400 մլն դոլարից ավելի, իսկ հաջորդ տարի՝ 800 մլն դոլարից ավելի գումար։

Պատգամավորը հարցրեց նաև՝  արդյոք հնարավո՞ր է Հայաստանը կանգնի դեֆոլտի վտանգի առաջ։

Ի պատասխան Փաշինյանն ասաց․ «Անկեղծ ասած, պարոն Ուրիխանյան, ես չգիտեմ, թե Դուք ինչու եք այդ հարցը այդպիսի թախծոտ ձայնով տալիս, որովհետև հասկանալի է, որ միջնաժամկետ ծախսերի ծրագրով դա նախատեսված է։ Ո՛չ, Ձեր ասած որևէ սպառնալիք Հայաստանին չի սպառնում»։

Նիկոլ Փաշինյանի պատասխանին արձագանքեց ԲՀԿ-ական պատգամավորը՝ նշելով․ «Հարց եմ տալիս ահռելի պարտքի մասին, ժպտում եք, բա պարտքից եմ հարցնում, բյուջեի կեսի չափ պարտք ունենք մարելու, բա թախիծ ա, բա ինչ ա»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան