ԵԽԽՎ համազեկուցողները ողջունում են ՀՀ-ում բարեփոխումների մեկնարկն ու կոչ անում կոնկրետ արդյունքների հասնել

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

«Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն բնակչության շրջանում բարձր փոփոխությունների ակնկալիքները: Ուստի կարևոր է, որ այժմ ձևավորվող բարեփոխումները հանգեցնեն կոնկրետ և շոշափելի արդյունքների», – այս մասին հայտարարել են Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) Հայաստանի մոնիտորինգի հարցով համազեկուցողներ Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) և Անդրե Շիրցելը (Սլովենիա)՝ մարտի 12-ից 14-ը Երևան կատարած այցից հետո։

ԵԽԽՎ համազեկուցողները ողջունել են պատգամավորների պարտավորությունը՝ Ազգային ժողովին տալ կենտրոնական դերակատարում ինստիտուցիոնալ համակարգում և գործադիր իշխանության անդամների ցանկությունը` իշխանության ավելի լավ բաշխման համար:

«Հայաստանում իշխանության «ուղղաձիգ» ավանդույթը հին է, և ցանկացած հռչակված ցանկություն՝ հաստատել ուժերի իրական հավասարակշռություն, կարելի է միայն ողջունել», – ասում են համազեկուցողները, ընդգծելով, որ դա կարող է օգնել իրական ժողովրդավարական մշակույթի արմատավորման համար՝ նշանավորվելով Հայաստանում հանդուրժողականությամբ և բազմակարծության ընդունմամբ:

Նշվում է, որ իրենց հանդիպումների ժամանակ համազեկուցողները տեղեկացել են, որ որոշ ոլորտներում, ինչպիսիք են գենդերային հավասարությունը և կոռուպցիայի դեմ պայքարը, իշխանության կողմից կա վերաբերմունքի հստակ փոփոխություն և որ առաջին շոշափելի արդյունքները կոռուպցիայի դեմ պայքարում արդեն կան:

«Մենք ողջունում ենք լայն բարեփոխումների նախապատրաստումը՝ կապված դատական համակարգի անկախության, նոր քրեական քաղաքականության ընդունման հետ և կոռուպցիայի ու խտրականության դեմ պայքարին համար կառույցների ստեղծումը, և միաժամանակ ողջունում ենք այդ քաղաքականությունը ներառական ձևով զարգացնելու մտադրությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Համազեկուցողները ուշադիր հետևելու են այդ բարեփոխումների իրականացմանը: Նրանք կոչ են արել Հայաստանի իշխանություններին օգտվել հանրային աջակցության ներկայիս բարձր մակարդակից` սոցիալական բարեփոխումների ոլորտում իրենց ջանքերը գործադրելու համար, ներառյալ բոլոր հայերի համար սոցիալական ծառայությունների բարելավումը, ինչպես նաև հայ հասարակության համար զգայուն թեմաներով, ինչպիսիք են ընտանեկան բռնության դեմ պայքարը, կանանց և տղամարդկանց անհավասարությունները կամ ԼԳԲՏԻ անձանց իրավունքները: Նրանք նաև կոչ են արել, որ Հայաստանը վավերացնի Ստամբուլի և Լանզարոտի կոնվենցիաները, որոնք Հայաստանն արդեն ստորագրել է:

2018-ի մայիսին նախորդ այցից հետո համազեկուցողները բարձր են գնահատել այն հասունությունը, որով հայկական քաղաքական ուժերը և հայ ժողովուրդն իրակնացրեցին խաղաղ հեղափոխությունը և քաղաքական անցումը:

«Այս անցումն ավարտվել է դեկտեմբերին կայացած ընտրությունների հետո, որը միջազգային դիտորդների և մեր հանդիպած հայաստանյան քաղաքական գործիչների մեծամասնության կողմից համարվում է ազատ և արդար», – ասել են համազեկուցողները:

«Երկրում ընթացող փոփոխությունները խորքային են: Եվրոպայի խորհուրդը և նրա խորհրդարանական վեհաժողովը հայ ժողովրդի և նրանց ներկայացուցիչների տրամադրության տակ են` ապահովելու այդ փոփոխությունների հաջող նախապատրաստումն ու իրականացումը», – եզրափակել են Լովոչկինան ու Շիրցելը։