Ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվել. պետությանը պատճառվել է 1.587.000 դրամի վնաս
Հասարակություն
27.03.2019 | 10:53ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ 2018թ. հուլիսի 23-ին ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել «Հայանտառ» ՊՈԱԿ «Արծվաբերդի անտառտնտեսության» Նորաշենի անտառպետության «Կծոծկուտ» հանդամասում 8 հաճարենի ապօրինի հատելու մասին:
«Մարտի 25-ին ոստիկանության Տավուշի բաժնի և ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապօրինի ծառահատումը կատարել է 1992 թ. ծնված Գևորգ Խ.-ն՝ պետությանը պատճառելով 1.587.000 դրամի վնաս:
Նա ներկայացվել է քննության:
Կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրությունում: