Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Կուբայի դեսպանին. քննարկվել է համատեղ ծրագրերի իրականացումը՝ գիտակրթական և զբոսաշրջության ոլորտներում

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

ՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 26-ին ընդունել է Հայաստանում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազորդեսպան Էմիլիո Պևիդա Պուպոյին:

«Խորհրդարանի ղեկավար, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերը կներդնի հայ-կուբայական հարաբերությունների
զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Արարատ Միրզոյանը, նշելով, որ Հայաստանը Լատինական Ամերիկայի տարածաշրջանի մի շարք երկրների հետ ունի բավականին ակտիվ հարաբերություններ, հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ Կուբայի հետ փոխգործակցությունը եւս կհասնի բարձր մակարդակի:

Երկկողմ կապերի զարգացման գործում արժեւորելով պատգամավորական բարեկամական խմբերի գործունեությունը՝ օրենսդիր մարմնիղեկավարը նշել է, որ Ազգային ժողովում արդեն ձեւավորվել է Հայաստան-Կուբա բարեկամական խումբը: Կարեւորելով միջազգային հարթակներում փոխգործակցության ակտիվացումը՝ Արարատ Միրզոյանը
նշել է, որ առկա է չօգտագործված զգալի ներուժ:

ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել Կուբայի իշխանություններին 1988 թ. երկրաշարժի դժվարին օրերին հայ ժողովրդին օգնության ձեռք մեկնելու համար:

Էմիլիո Պեւիդա Պուպոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորը նպաստելու երկու երկրների միջեւ կապերի առավել
զարգացմանն ու խորացմանը: Դեսպանը եւս կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ կապերի ամրապնդման հարցում:

Զրուցակիցներն անդրադարձել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին, կարեւորել համատեղ ծրագրերի իրականացումը՝ մասնավորապես գիտակրթական եւ զբոսաշրջության ոլորտներում: Կողմերը փաստել են, որ չնայած երկու երկրների միջեւ հեռավորությանը՝ առկա են բոլոր նախադրյալները
երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Կուբայի Հանրապետության Սահմանադրության փոփոխություններին»,- ասված է հաղորդագրությունում: