Թեոդոսիայից դիմել են ՀՀ նախագահին՝ խնդրելով նպաստել Այվազովսկու կտակի իրագործմանը

Լուրեր

10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թեոդոսիայի հասարակական կազմակերպությունները բաց նամակով դիմել են Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին՝ խնդրելով նպաստել, որպեսզի Հովհաննես Այվազովսկու անվան պատկերասրահը քաղաքի սեփականությունը մնա: Այս մասին գրում է «Ռուսարմինֆո»-ն:

«Հարգելի պարո՛ն նախագահ: Ձեր մեծ հայրենակիցը՝ աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին, իր ստեղծագործությունների պատկերասրահը՝ առկա բոլոր նկարներով և արվեստի այլ գործերով, կտակել է իր հայրենի քաղաքին՝ Թեոդոսիային… Խնդրում ենք միջպետական մակարդակով ձեռնարկել Ձեզ հասանելի և հնարավոր բոլոր միջոցները՝ կանխելու համար Այվազովսկու հոգևոր ժառանգություն պատկերասրահը Թեոդոսիայից վերցնելը»,- մասնավորապես ասված է ուղերձում:

Նշվում է, որ 2016 թվականին Ղրիմի իշխանություններն առաջին անգամ հայտարարել են պատկերասրահը հանրապետական սեփականությանը փոխանցելու անհրաժեշտության մասին, սակայն չեն արել: 2019թ. սկզբին հանրապետության Մշակույթի նախարարությունը կրկին հանդես է եկել նման նախաձեռնությամբ:

Հովհաննես Այվազովսկու Թեոդոսիայի պատկերասրահը երկրի հնագույն թանգարաններից է: Առաջին ցուցադրությունն այստեղ բացվել է 1845 թվականին, հենց Այվազովսկու կողմից: