«Լավագույնին չի ընտրել»․ «Իմ քայլ»-ում հիացած չեն ՍԴ դատավորի թեկնածուի՝ նախագահի ընտրությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցությունում հիացած չեն հանրապետության նախագահի որոշումով, որվ նա Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել իրավաբան Գոռ Հովհաննիսյանին:

«Մթնոլորտում այնուամենայնիվ զգացվում է անարդարություն, որովհետեւ ՀՀ նախագահն առաջադրել էր Վահե Գրիգորյանի թեկնածությունը եւ նրա թեկնածության վերաբերյալ ԱԺ-ն չի պատասխանել, հետեւաբար կիսատ թողած երգը պետք է ավարտել»,-ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը։

Նոյեմբերի ամսին Սահմանադրական դատարանը մի որոշում էր կայացրել, ըստ որի, այս տարվա ապրիլի 1-ից դատավորների առաջադրման կարգից հանվում է այն սահմանափակումը, որով մեկ անգամ առաջադրվածն այլեւս իրավունք չունի առաջադրվելու։ Նիկոլայ Գրիգորյանը երբեք չի հասկանա, թե ինչու  է Սահմանադրական դատարանն այսպիսի որոշում կայացրել։

«Ինչու՞ նախագահը չառաջադրեց նույն թեկնածուին, չէ՞ որ էդ թեկնածությունը, որն ինքը նախկինում առաջադրել էր, չի քվեարկվել։ Այսինքն, դեռ էդ թեկնածությունը, որն ինքը պաշտպանել էր, չէր քվեարկվել։ Ինչու նա չպաշտպանեց իր դիրքորոշումը։ Չէ՞ որ ապրիլի 1-ից հետո որեւէ խնդիր չկար առանց որեւէ օրենք ընդունելու Վահե Գրիգորյանի թեկնածությունը կարող էր առաջադրել»,-հարցնում է պարոն Բաղդասարյանը։

Խմբակցությունում դեռ չեն քննարկել Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանում» նույնպես չեն քննարկել նախագահի առաջադրած դատավորի թեկնածուի հարցը։

«Եթե չեմ սխալվում, թեկնածուն դիմել է խմբակցություններին, նաեւ մեզ, որ գա հանդիպման, կընդունենք, կխոսենք, հարցեր կտանք եւ մեր դիրքորոշումը կհայտարարենք»,-տեղեկացնում է ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Պարոն Մարուքյանը չի կարող ասել, թե ինչու նախագահը չի սպասել ապրիլի 1-ին, որից հետո առանց օրենքի տառը խախտելու կարող էր կրկին առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը․ «Հիմա երեք թեկնածու է եղել, նախագահը որոշել է ներկայացրել է թեկնածու։ Սահմանադրությամբ իր լիազորությունն է, իր հերթն է ներկայացնելու։ Հաջորդ հերթը կառավարությանն է, հիմա եթե թեկնածուն ընտրվի, հաջորդ հերթում կառավարությունը կներկայացնի ում կամենա»։

«Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Վահագն Հովակիմյանը համոզված է, որ հանրապետության նախագահը կարող էր առաջադրել ավելի լավ թեկնածուի, քան Գոռ Հովհաննիսյանն է․

«Բայց լավագույնին չի ընտրել»,-կարճ է կապում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը։

Ի տարբերություն Նիկոլայ Գրիգորյանի, այնուամենայնիվ, պարոն Հովակիմյանը Արմեն Սարգսյանի կատարած ընտրությունից անարդարության զգացում չունի․ «Վատ զգացում ունեմ, բայց դժվարանում եմ գնահատել անարդարության ա, ինչ-որ բաներին տուրք տալ ա»։

Որպես լրագրող պարոն Հովակիմյանը երկար տարիներ լուսաբանել է Սահմանադրական դատարանի աշխատանքը եւ նրա համար կարեւոր է, որ այնտեղ աշխատող դատավորները լինեն Հայաստանի լավագույն իրավաբանները։ Ինքն ունի իր թեկնածուն եւ այդ մասին առայժմ չի կարող խոսել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան