Ղրղզստանը ցանկանում է, որ շուտափույթ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակվի

Լուրեր

09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
Բոլորը

Ղրղզստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում նախագահող երկիր, կցանկանար, որ շուտափույթ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար նշանակվեր, չնայած նրա բացակայությունը չի անդրադառնում կազմակերպության գործունեության վրա: Ինտերֆաքսին այս մասին ասել է Ղրղզստանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Դանիյար Սիդիկովը:

«Մենք, որպես նախագահող կողմ, ցանկանում ենք, որպեսզի հնարավորինս շուտ գլխավոր քարտուղար նշանակվի, որպեսզի կազմակերպությունը լիարժեք աշխատի: Այսօր գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարում է կազմակերպության ղեկավարի տեղակալ Վալերի Սեմերիկովը: Նա բավական փորձառու և լուրջ մարդ է, այդ պատճառով կազմակերպության գործունեության վրա դա ոչ մի կերպ չի ազդում»,- ասել է Սիդիկովը:

Նա հավելել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցով կողմերը բանակցություններ են անցկացնում:

«Մենք մեր նախագահությունն իրականացնում ենք մեր նախագահի սահմանած առաջնահերթությունների շրջանակում: Ծրագրվում է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի կունենա աշնանը Բիշքեկում»,- ասել է Սիդիկովը՝ հավելելով, որ գագաթնաժողովը կկայանա, եթե նույնիսկ «մինչև աշուն կողմերը կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածության հարցով միասնական որոշման չհանգեն»:

Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է 2018 թվականի նոյեմբերից, Հայաստանի նախաձեռնությամբ Յուրի Խաչատուրովի հետկանչից հետո:

Մինսկն այս պաշտոնում առաջադրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղարի Ստանիսլավ Զասի թեկնածությունը: ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունները՝ Հայաստանից բացի, ընդունել են Զասին և հաստատել նրա թեկնածությունը: