Գեղարքունիքի մարզի դատախազությունում քննարկվել են բնակարանային գողությունների, ապօրինի ձկնորսության և այլ խնդիրներ

Լուրեր

12.12.2024 | 12:42
Պաշտպանը հրապարակեց ԱԱԾ պետի տեղակալի և Ռուբեն Վարդազարյանի միջև խոսակցությունների բովանդակությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:39
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 12:34
Ջրագիծ, մանկապարտեզ է կառուցվում, էդ գյուղի տների արժեքն աճում է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:26
Բերքաբեր և Կիրանց գյուղերի հարակից տարածքում կիրականացվեն պայթեցման աշխատանքներ․ ՊՆ
12.12.2024 | 12:25
ՀՀ ոչ մի քաղաքացի իր ընտանիքի համար ավելի շատ գումար չի ծախսում, քան ծախսում է պետբյուջեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:14
Ալիևի օգնականը հայտարարել է, թե «սահմանին ԵՄ առաքելությունը պետք է ավարտվի»
12.12.2024 | 12:10
Կառավարական կեցավայրի տները երբեք չեն տաքանում, քիչ ա մնում՝ Իջևանից վառարան ուզենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 12:06
«Մեր անփոխարինելի նախագծերից է «Զանգեզուրի անցումը»»․ Թուրքիայի տրանսպորտի նախարար
12.12.2024 | 12:01
Փաշինյանի «գնդակահարության պատը», Հակոբ Ասլանյանը զղջաց, բայց հեռացվեց ՔՊ խմբակցությունից․ ԼՈՒՐԵՐ
12.12.2024 | 11:58
Ամեն ինչ արված է` պետություն չլինի, գուբերնիա՝ խնդրեմ, ֆորպո՞ստ՝ խնդրեմ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:55
Կոմիտասի պողոտայում մեքենաներ են բախվել․ տուժածները հոսպիտալացվել են
12.12.2024 | 11:45
Ենթադրում եմ՝ բոլոր ճանապարհները չեն նորոգվել, պետք է գրել՝ քանի կիլոմետր․ Փաշինյանը՝ Խուդաթյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:39
Եթե Ռուբեն Վարդազարյանը հրաժարական տար, այս գործը չէր հարուցվի. պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 11:33
Բաքուն դատապարտել է Ադրբեջանում մարդու իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությունը՝ այն երկրի «դատական և իրավական գործընթացին միջամտություն» որակելով
12.12.2024 | 11:25
Վերահաստատվել է ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչակազմի հետ համագործակցությունը, նախանշվել են ընդլայնման նոր ուղղությունները
Բոլորը

ՀՀ դատախազությունից տեղեկացնու են, որ շարունակվում են ՀՀ դատախազության տարածքային ստորաբաժանումների կողմից, ի կատարումն ՀՀ դատախազության կոլեգիայի պահանջների և ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունների, իրավապահ մարմինների և տարածքային կառավարման մարմինների, ՏԻՄ-երի համատեղ ուժերով բնակարանային գողությունների, ինչպես նաև առանձին հանցատեսակներով կանխարգելման,  բացահայտման աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված միջոցառումները:

«Այդ շրջանակում հերթական խորհրդակցությունն է անցկացվել ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունում, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՔԿ մարզային վարչությունների ղեկավարները, ինչպես նաև Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս և Ճամբարակ քաղաքային համայնքների ղեկավարները։

 

Խորհրդակցության օրակարգում քննարկվել են մարզի տարածքում բնակարանային գողությունների, ապօրինի ծառահատումների և ապօրինի ձկնորսության դեմ պայքարում իրավապահ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների hամագործակցության ուղղությունները, ինչպես նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների կանխարգելման նպատակով համատեղ իրականացվելիք գործողությունները:

 

Մարզի դատախազ Ռաֆայել Երիցյանը ներկայացրել է նշված հանցատեսակներով մարզի վարչական տարածքում արձանագրված դեպքերի, ինչպես նաև դրանց բացահայտման ցուցանիշների հիմնական միտումները:

 

Մասնավորապես՝ 2018թ. ընթացքում բնարականային գողության դեպքերն աճել են 24,1 տոկոսով, իսկ բացահայտման ցուցանիշը մնացել է նույնը՝ 50 տոկոս: Նման արդյունքները համարելով անբավարար՝ մարզի դատախազը անհրաժեշտ է համարել հրատապ կարգով իրականացնել պլանավորված կանխարգելիչ միջոցառումներ, մասնավորապես՝ քաղաքային համայնքներում գույքագրել բազմաբնակարան շենքերի շքամուտքերում դռների  և լուսավորության բացակայության ծավալները, ապա համայնքների բյուջեներում ֆինանսական ռեսուրսներ նախատեսել շենքերն անվտանգության համապատասխան տեխնիկական միջոցներով՝ էլեկտրոնային փականներով, տեսագրող սարքերով, լուսավորությամբ կահավորելու, բնակավայրերի կենտրոնական խաչմերուկներում, մուտքային և ելքային ճանապարհների վրա տեսախցիկներ տեղակայելու համար: Ոստիկանությանը հանձնարարվել է կազմել մարզի տարածքում տնտեսվարող սուբյեկտների, ֆիզիկական անձանց կողմից անվտանգության ապահովման նպատակներով բաց տարածքներում շահագործվող  տեսանկարահանող սարքերի տեղակայման սխեմա, ինչպես նաև ուժեղացնել ոստիկանության շրջիկ ծառայությունը բնակավայրերի այն հատվածներում, որոնք, ըստ իրականացված՝ գողության դեպքերի քարտեզագրման, առավել թիրախավորված են հանցագործների կողմից:

 

Մարզային ոստիկանության պետը տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են, որի արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Իսկ Վարդենիսի քաղաքային համայնքի ղեկավարը նշել է, որ քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել վերոնշյալ միջոցառումներն իրականացնելու ուղղությամբ: Մյուս համայնքների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել գույքագրում իրականացնելուց հետո միջոցներ ձեռնարկել նախանշված խնդիրները լուծելու համար համայնքային բյուջեներով ֆինանսական միջոցներ նախատեսելու ուղղությամբ: Նրանց կողմից առաջարկվել է երկու շաբաթ հետո քննարկել դրանց կատարման ընթացքը:

 

Ապօրինի ծառահատումների հետ կապված քննարկման շրջանակներում մարզի դատախազը մտահոգիչ է համարել հատկապես Ճամբարակի տարածքում առկա իրավիճակը՝ հաշվի առնելով, որ վերջին երեք տարվա ընթացքում այս տարածաշրջանում 900-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք է արձանագրվել: Գեղարքունիքի փոխմարզպետը հավելել է, որ մարզի տարածքում գործում են փայտամշակման արտադրամասեր, որոնց կողմից փայտանյութի ձեռքբերման օրինականության ստուգման անհրաժեշտություն կա:  Խնդիր է դրվել սեղմ ժամկետում համապատասխան տարածքներում տեղակայել հսկիչ պահակետեր՝ ինչպես ապօրինի ծառահատումները թույլ չտալու, այնպես էլ փայտանյութի տեղափոխման օրինականությունն ստուգելու նպատակով:

 

Խորհրդակցության արդյունքում խնդիր է դրվել նաև ակտիվացնել պայքարը ապօրինի ձկնորսության դեմ: Մարզի դատախազը անհանդուրժելի է համարել այն իրողությունը, որ 2019թ. ընթացում ապօրինի ձկնորսության դեպքերով հարուցվել է 43 քրեական գործ, որից 35-ի դեպքում բացահայտումն ապահովել են այլ տարածքների հետաքննության մարմինները: Ըստ Ռաֆայել Երիցյանի՝ այդ հանգամանքը փաստում է մարզի իրավապահ մարմինների և բնապահպանության համապատասխան ծառայությունների կանխարգելիչ, հսկողական աշխատանքների, համապատասխան պահակետերում իրականացվող ստուգումների անարդյունավետության մասին: Ոստիկանության մարզային վարչության պետը հավաստիացրել է, որ այս ուղղությամբ աշխատանքներն առավել կակտիվացվեն և կոնկրետ արդյունքներ կլինեն:

 

Խորհրդակցության ընթացքում ուշադրություն է հրավիրվել այն հանգամանքին, որ 2018թ. ընթացքում որոշակիորեն աճեն են անչափահասների կողմից կատարված հանցագործությունները, իսկ  արձանագրված դեպքերի գերակշիռ մասը՝ 18 դեպքից 12-ը, կատարվել է Սևանի տարածքում: Ընդ որում՝ մեկ քրեական գործով, 10 դրվագով բնակարանային գողություններ են կատարել անչափահաս եղբայրներ, որոնց վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

 

Մարզի դատախազը նշել է, որ ներկայացված հանգամանքները վկայում են անչափահասների հետ պատշաճ պրոֆիլակտիկ աշխատանքներ չիրականացնելու, հանցավոր հակումներ ունեցող անչափահասներին հայտնաբերելու և հաշվառելու ուղղությամբ թերացումների մասին: Ռաֆայել Երիցյանի կողմից անհրաժեշտ է համարվել անչափահասների շրջանում հանցավորությունը կանխարգելելու, նրանց կողմից հանցագործության կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով ստեղծել ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, ուսումնական հաստատությունների ու շահագրգիռ կազմակերպությունների միջև ակտիվ համագործակցության ձևաչափեր և մեխանիզմներ և ակտիվորեն գործարկել դրանք:

 

Ռաֆայել Երիցյանը ներկաներին հավաստիացրել է, որ օրակարգում քննարկված հարցերի ուղղություններով տրված հանձնարարությունների և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման, դրանց ընթացքի վերաբերյալ հստակ ժամանակացույցով տեղեկատվություն ստանալու հարցում մարզի դատախազության կողմից դրսևորվելու է անշեղ հետևողականություն»,- ասված է հաղորդագրությունում: