Բարսեղ Բեգլարյանի՝ Ֆլեշի Բարսեղի պաշտպանը միջնորդեց գործը կարճել՝ հանցակազմի բացակայության հիմքով

Լուրեր

09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի և Նոր Նորք նստավայրում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։

Հիշեցնենք, որ վերջին դատական նիստում դատարանը, բավարարելով պաշտպանի միջնորդությունը, որոշել էր ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնել։

Մեղադրողը դատանում հանդես եկավ հայտարարությամբ՝ ասելով, որ դատանի այս որոշումն անհիմն է և կատարվել է օրենքի ոչ ճիշտ մեկնաբանությամբ։ Բարսեղ Բեգլարյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատարանում հանդես եկավ միջնորդությամբ սույն քրեական գործը կարճելու վերաբերյալ․ «Քրեական գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց որով կփաստվի, որ ամբաստանյալներն իրենց գործողություններով ազդել են տուժողի իրավունքների վրա։ Նախաքննության ընթացքում, պաշտպանության կողմի կարծիքով, գործին վերաբերելի ապացույցներ ձեռք չեն բերվել և չկան։ Մեղադրյալների դեմ ցուցմունք տված վկաները նախաքննության ընթացքում չեն առերեսվել մեղադրյալներրի հետ, այսպիսով խախտվելով նրանց իրավունքը»։

Պաշտպանի պնդմամբ՝ գործը ենթակա է կարճման հանցակազմի բացակայության հիմքով։

Մեղադրող Աբգար Առաքելյանն առարկեց ներկայացված միջնորդության դեմ․ «Ես ինքս համոզված եմ, որ դատարանը պետք է նիստը հետաձգի և այս հանգամանքներին անդրադառնա խորհրդակցական սենյակում՝ որոշում կայացնելիս։ Ես գտնում եմ, որ գործի վարույթը կարճելու հիմքեր չկան»։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Դատրանի որոշմամբ քրեական գործը չկարճվեց։ Նա մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը։ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը հանդես եկավ մեկ այլ միջնորդությամբ՝ քրեական գործով անցնող վկաներին դատարան հրավիրելու և նրանց հարցաքննելու վերաբերյալ:

«Նախաքննական մարմինը թերացել է և տվյալ անձանց որպես վկա չի դատակոչել»,- ասաց պաշտպանը։

Նա թվարկեց մի քանի անձանց անուններ, որոնց արպես վկա դատարանը պետք է հրավիրի հարցաքննության․ «Բագրատ Ճզմաչյան, Գոռ Ստեփանյան, Գրիգոր Աշոտյան, Աստղիկ Հարությունյան, Արմեն Վրթանեսյան, Թամարա Խաչատրյան, Արթուր Ավագյան, Յանա Մուրադխանյան, Դավիթ Հարությունյան, Մհեր Հակոբյան, Արմեն Հարությունյան»։

Մեղադրողն ասաց, որ միջնորդությունը սույն փուլում ենթակա չէ բավարարման։ Մեղադրողը նաև ասաց, որ տվյալ անձինք նախաքննական փուլում արդեն հարցաքննվել են․ «Խնդրում եմ միջնորդության քննությունը հետաձգել, տվյալ անձանց ցուցմունքները գործին վերաբերելի են, բայց դրանք հաստատող կամ հերքող տվյալներ չեն։ Գտնում եմ, որ միջնորդությունն անհիմն է, բայց դա ապացուցելու համար պիտի հղում անեմ դեռևս չքննված ապացույցների»։

Տուժողն ասաց, որ բոլոր այն անունները որոնք նշեց պաշտպանը դերակատարում են ունեցել կատարված հանցագործության մեջ: «Էդ կամանդը, որի անունը թվարկեց, աշխատում են «Արարատ» բանկում, և նրանք ուղղակի շահագրգռվածություն ունեն գործում։ Նրանք բոլորը մասնակցություն ունեն տվյալ հանցագործության մեջ»,- տուժողը չցանկացավ, որպեսզի նշված անձինք որպես վկա հրավիրվեն դատարան։

Դատարանը որոշեց, որ տվյալ միջնորդությունը ենթակա է բավարարման և պաշտպանի նշած վկաները պիտի ներկայանան դատարան՝ հարցաքննության։

Հիշեցնենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. մարտ-ապրիլ ամիսների ընթացքում Արման Մկրտումյանի նկատմամբ բռնություն գործադրելով, ինչպես նաև կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներով կատարել է ինքնիրավչություն` վերջինիս օրինական շահերին պատճառելով էական վնաս: Փաստական տվյալների համաձայն՝ Ն.Բեգլարյանին պատկանող «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերությունից 2015թ. ընթացքում իրականացվել է առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն, որի կատարման մեջ ընկերության սեփականատերն ու հարազատները մեղադրել են «Ֆլեշ Մոտորս» ՍՊ ընկերության նախկին կոմերցիոն տնօրենին և պահանջել վերականգնել ենթադրաբար պատճառված գույքային վնասը։

Լիլիթ Շաբոյան