Սա անարգանք և լկտիություն է․ պատգամավորը՝ ԵՊՀ-ի դիմաց վաճառվող կուրսային և դիպլոմային աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել կուրսային, դիպլոմային աշխատանքների, թեզերի վաճառքի մասին գովազդը։

Օրենքի նախագծի վերաբերյալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նկատեց, որ այն մեզ պետք է թեկուզև հենց այն պատճառով, որ դրանում անարգանք կա ակադեմիական, գիտական, դասախոսական շրջանակների նկատմամբ։

«Երբ ԵՊՀ-ի դիմաց կա վարձակալված հսկայական տարածք, որտեղ մեծ տառելով գրված է, որ վաճառվում են կուրսայիններ, դիպլոմայիններ, սա, կարծում եմ, լկտիություն և անարգանք է այն ակադեմիական շրջանակների հանդեպ, որոնք գործունեություն են ծավալում դիմացի շենքի ներսում։ Եթե այս օրենքը լուծի այն հարցը, որ այդ մեծ պաստառները վերանան կամ այդ շենքերը փակվեն, ինձ համար սա արդեն շատ մեծ դրական փոփոխություն կլինի, որովհետև ամեն անգամ, երբ անցնում եմ այդ պաստառների կողքով, որպես բուհի դասախոս, ես ինձ վատ եմ զգում»,- ասաց  պատգամավորը՝ հավելելով, որ աջակցում է այս օրենսդրական նախաձեռնությանը և եթե հետագայում ԱԺ բերվի ավելի խիստ նորմ, դրան ևս կաջակցի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան