Ի՞նչն է խանգարում, որ պլագիատը հայտնաբերող տեխնոլոգիաները պարտադրվեն բուհերին․ Արման Բաբաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 12:12
Թրամփը հայտարարել է, որ պատերազմը կավարտվի «մի փոքր այլ տեսք ունեցող Ուկրաինայով»
09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ազգային ժողովի այսօրվա նիստում քննարկվում է Կառավարության ներկայացրած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է արգելել դիպլոմային, կուրսային, դոկտորական և նմանատիպ աշխատանքների վերաբերյալ գովազդը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը հարցի հիմնական զեկուցող ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչն է խանգարում, որ նման արտագրված աշխատանքները, պլագիատը բացահայտող ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը պարտադրվի բոլոր բուհերին։

Ի պատասխան Հովհաննիսյանը նկատեց, որ նախարարությունը որևէ մեկին չի կարող ստիպել, քանի որ կա բուհական ինքնավարություն, որը վեր է ամեն ինչից։

«Կարող ենք հորդորել կամ խնդրել այդ ճանապարհով անցնել, բայց դա բուհի ղեկավարության հստակ տեսլականը պետք է լինի»,- նկատեց իմքայլական պատգամավորը։

Արման Բաբաջանյանը նաև հիշեցրեց, որ մամուլը գրել էր, որ հայտնի բուհերից մեկի ռեկտորի թեկնածուական թեզը եղել է արտագրված ու հետաքրքրվեց, թե այս հարցում դասախոսների շրջանում ինչպիսի պատկեր է։

Ի պատասխան Հովհաննիսյանը նշեց․ «Խոսքը վերաբերում էր դոկտորական աշխատանքին, լավ ծանոթ եմ, բայց այս պահին որևէ բան չեմ կարող ասել․ կա անմեղության կանխավարկած»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան