«Եթե ռեֆորմներ չլինեն, Թուրքիայի տնտեսության ճգնաժամը կխորանա». Տարոն Աճեմօղլու

Լուրեր

09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
Բոլորը

Աշխարհում ամենաշատ մեջբերվող 10 տնտեսագետներից մեկը հանդիսացող ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի տնտեսության համար ոչ այնքան լավատեսական գնահատականներ է տվել. գրում է ermenihaber-ը:

Այս օրերին Ուլուդաղի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով Թուրքիայում գտնվող Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսորը Աճեմօղլուն նշել է, որ այդ երկրի տնտեսությունը ռեցեսիա է ապրում, և եթե ռեֆորմներ չարվեն, ապա ճգնաժամը կխորանա:

Աճեմօղլուն նշել է, որ թեև նորմալ պայմաններոմ ռեցեսիայի ժամանակ ռեֆորմներ չեն իրականացվում, սակայն Թուրքիան այլ ելք չունի:

«Մակրոտնտեսական քաղաքականությունը, դրամավարկային քաղաքականությունը բարեփոխումները կարգավորելը անխուսափելի է: Բնականաբար քայլեր չձեռնարկելու , ռեֆորմներ չանելու  դեպքում ճգնաժամը կխորանա»,- ասել է Աջեմօղլուն՝ ավելացնելով, որ այս տարի Թուրքիայի տնտեսությունը աճ չի գրանցի:

Աճեմօղլուն ասել է, որ առանց օտար կապիտալի ներհոսքի Թուրքիայի տնտեսությունը շատ ավելի դժվարությամբ կվերականգնվի ու ավելացրել. «Օտար կապիտալի ներհոսքի համար պետք են այնպիսի քայլեր, որոնք կնպաստեն դատարանների անկախությանը, անորոշության վերացմանը, դրամավարկային քաղաքականության ռացիոնալացմանը»:

Ըստ Աջեմօղլուի՝ Թուրքիային անհրաժեշտ է անդրադառնալ բարձրորոակ և արդյունավետ տնտեսական աճի վրա, որը որակյալ աշխատատեղեր կբերի, ինչը կբարձրացնի ողջ աշխատուժի արժեքը:

«Թուրքիայի գրանցած տնտեսական աճը միանշանակ որակյալ աճ չէ: Կրթության և առողջապահության բնագավառում արվող քայլերը հետընթաց ապրելով հասել են 2006 թվականի մակարդակին: Աճում է շինարարության բնագավառը: Դա ինչի՞ց է գալիս: Շատ վարկերից: Վարկ ենք տալիս սպառումը մեծանում է: Արդյունաբերության մեջ ներդրում չկա: Արդյունաբերության մեջ ներդրումների բացակայության պայմաններում արդյունավետության գործոնը չի մեծանում: բարձրորակ աճը տեղի է ունենում, երբ տեխնոլոգիաները, վարկերը ճիշտ են օգտագործվում»,- ասել է հայ տնտեսագետը՝ ավելացնելով, որ ճիշտ կառույցների ու ժողովրդավարության բացակայության պայմաններում որակյալ աճ չի կարող գրանցվել: