ՊԵԿ-ում տարբերակ են գտել, թե «նիսյայով» վաճառված ապրանքի ՀԴՄ-ն ինչպես են տալու. մանրամասնում է Դավիթ Անանյանը

Լուրեր

09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» ճանաչելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
Բոլորը

ՊԵԿ-ում քննարկում են տարբերակ՝ ինչպե՞ս լուծել այն խնդիրը, որ գյուղական համայնքներում «նիսյա» ապրանք վաճառելու դեպքում ՀԴՄ կտրոն տրամադրեն: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ գյուղական վայրերում բոլորն իրար ճանաչում են, ՀԴՄ կտրոն չեն տրամադրում:

«Այստեղ մշակույթի ձևավորման խնդիր է, իհարկե՝ կարելի է կատակներ անել սրա առումով, որ թող խռովեն իրարից, բայց պահանջեն: Բայց այստեղ ուղղակի պետք է մշակույթի ձևավորվի: Գալիս են նիսյայով ապրանք են առնում, հետո էլ ասում են՝ ՀԴՄ կտրոնս էլ տուր, այսինքն՝ ինքը պահանջատեր է դարձել, բայց գումար չունի վճարելու համար»,- ասաց նա:

ՊԵԿ նախագահը նշեց, որ այստեղ, հնարավոր է, ՀԴՄ-ի կտրոնների շահագործման առումով նորամուծություն անեն: «Որ ՀԴՄ-ն տրամադրվի նաև նիսյա առևտրի ժամանակ, ստացական մի բան տրամադրի, և երբ ստացականը հետ բերի՝ վճարելու, այդ ժամանակ նոր ՀԴՄ կտրոն տա: Դա գաղափար է, որը մեզ մոտ քննարկել ենք, բայց թե ինչքանով կլինի, չգիտեմ»,-նշեց Դավիթ Անանյանը:

Նարեկ Կիրակոսյան