Թայբեյցի գիտնականների հետ համատեղ կմշակվեն խելացի տեխնոլոգիաներ՝  գյուղատնտեսության համար

Լուրեր

09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:35
Հայ սամբիստները 5 մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
09.11.2026 | 12:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանի հրավերով մարտի 24-ին Հայաստան է ժամանել Թայբեյի առաջատար հետազոտական կենտրոններից մեկի՝ National Chiao Tung համալսարանի պատվիրակությունը։ Այս մասին տեղեկանում ենք Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարածած հաղորդագրությունից:

Թայբեյից գիտնականներն ու հետազատողները ծանոթացել են հայաստանյան գյուղատնտեսության ներուժին, քննարկել խելացի գյուղատնտեսության տեխնոլոգիաների համատեղ մշակման ծրագրեր։ Համալսարանի փոխնախագահ դոկտոր Ջեյսոն ՅԻ-Բինգ Լինի գլխավորած պատվիրակության կազմում եղել են խելացի գյուղատնտեսության ոլորտում մասնագիտացած պրոֆեսորներ ու հետազոտողներ։

Կազմակերպվել է նաև հանդիպում Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ղեկավար կազմի հետ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Երկու համալսարանների ներկայացուցիչները քննարկել են թայբեյցի գիտնականների մշակած տեխնոլոգիաները համատեղ զարգացնելու և գյուղատնտեսությունում կիրառելու ծրագրեր։

«Թայբեյը, ինչպես Հայաստանը, սահմանափակ հողատարածքներ ունի, հետևաբար նույնպես միավոր հողատարածքից ստացվող բերքատվության որակի ու ծավալի բարձրացման խնդիր ունի։ Մեր մասնագետներին ներկայացված նոր տեխնոլոգիան զարգացնելու նպատակով համատեղ ներդրումային ծրագրի շուրջ քննարկում է սկսվել, որը հաջող իրականացման դեպքում ոչ միայն երկու երկրների գյուղատնտեսության զարգացմանը կնպաստի, այլ նաև աշխարհին կարող է ներկայացնել խելացի գյուղատնտեսության նոր տեխնոլոգիա»,- նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Այս հանդիպումը համահունչ է համալսարանի զարգացման տեսլականին, որի միջնաժամկետ ռազմավարության առանցքային դրույթ է համալսարանի վերակազմավորումը «ագրարայինից» «ագրոգտեխնոլոգիականի»։ Սրա հիմքում նաև գիտաուսումնական կառույցների և նորարարական լաբորատորիաների ստեղծումն է։ Մենք համոզված ենք, որ գյուղատնտեսության զարգացման, մրցունակության և արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է ավանդականից անցում կատարել դեպի նորարարական տեխնոլոգիաներ։ Այս աշխատանքներում առանցքային նշանակություն ունեն կրթական և գիտական կառույցները, ուստի աշխարհում առաջատարի համբավ ունեցող գիտնականների հետ հանդիպելու այս առիթը լավագույն փորձը Հայաստանում հասանելի դարձնելու հնարավորություն է»,- նշել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: