Ես պարտավոր եմ հարգել կուսակցության որոշումը. Արայիկ Հարությունյանը՝ Արցախի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.10.2026 | 23:33
Հայտնաբերվել է 431 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
19.10.2026 | 23:19
Կարատեիստ Յուրա Զալյանը` Մ21 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
19.10.2026 | 23:04
Փաշինյանը ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին կոչ է արել ապօրինի ճնշումների մասին անձամբ իրեն հայտնել
19.10.2026 | 22:50
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 2 սմ-ով․ նախորդ տարվա նույն օրվա համեմատ 22 սմ-ով բարձր է
19.10.2026 | 22:35
Ռոբերտ Աբիսողոմոնյանը կարևորել է կենսաբազմազանության պահպանության և պարենային անվտանգության ոլորտներում միջազգային համագործակցությունը
19.10.2026 | 22:17
Բաքուն Թուրքիայում բնակվող 7 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել և հեռակա կալանավորել իշխանության բռնի զավթման կոչերի համար
19.10.2026 | 22:00
Հայաստանի պատմամշակութային արգելոց-թանգարանները հոկտեմբերի 19-30-ը կաշխատեն ամեն օր
19.10.2026 | 21:48
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.10.2026 | 21:33
Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնության լավագույն մարզիկ է ճանաչվել Նարեկ Գրիգորյանը
19.10.2026 | 21:25
ՌԴ-ն ու Իրանը ապատեղեկատվություն են տարածում․ Ալբանիայի վարչապետը ցուցարարներին զգուշացրել է «կարմիր գծի» մասին
19.10.2026 | 21:13
Երևանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
19.10.2026 | 21:00
ՌԴ իմ մուտքի արգելքից հետո ես չեմ լռի․ եթե ՀՀ-ի ինքնիշխանության դեմ կա ոտնձգություն, պետք է խոսել․ Լուսինե Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.10.2026 | 20:46
Մոսկվան մտադիր չէ հրաժարվել Իրանի հետ համագործակցությունից․ Լավրովը Թեհրանում է
19.10.2026 | 20:33
Բաքուն թուրքական ԶԼՄ-ներին մեղադրել է կողմնակալության, Ադրբեջանի մասին ապատեղեկատվություն տարածելու մեջ
19.10.2026 | 20:21
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Ես խնդրում եմ այդ քաղաքական թեմային չանդրադառնալ, որովհետև ես չեմ որոշողը: Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք առաջադրվելու է որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու:

«Ես պարտավոր եմ հարգել կուսակցության համագումարի ցանկացած որոշում: Այսօր ես ավելի շատ հանդիպում եմ հանրության հետ, ուսանողների»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, որ արդեն քարոզարշավ է սկսել, այն էլ՝ Երևանում, Արայիկ Հարությունյանը հակադարձեց, որ այս հանդիպումները քարոզարշավ չեն: Իսկ դիտարկմանը, որ Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության առանցքային դեմքերը նշում են, թե հենց ինքն է առաջադրվելու նախագահի պաշտոնում, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Դա իրենց անձնական կարծիքն է: Համագումարը երբ լինի, կորոշենք»:

Factor.am-ը հետաքրրքվեց նաև, թե ինչպե՞ս է պատկերացնում մրցակցությունն Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, քանի որ իրենք համարվում են թիմակիցներ: «Արցախում ապրող բոլոր հայրենակիցներն ինձ համար թիմակիցներ են»,- պատասխանեց Հարությունյանը:

Նա նշեց, որ «Ազատ Հայրենիք» կուսակցության համագումարը տեղի է ունենալու այս տարվա աշնանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան