Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը

Լուրեր

07.08.2026 | 23:37
Անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի նվազում. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
07.08.2026 | 23:30
ԱՄՆ էներգետիկայի դեպարտամենտի պատվիրակությունն այցելել է Հայկական ատոմային էլեկտրակայան
07.08.2026 | 23:23
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագծին
07.08.2026 | 23:16
Հայաստանի սահմանային անցակետերը միջազգային չափանիշներով արդիականացվում են. ՊԵԿ
07.08.2026 | 23:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.08.2026 | 22:57
Որ երկրներից են 2026-ին ամենաշատ զբոսաշրջիկներն այցելել Հայաստան․ հրապարակվել են տվյալները
07.08.2026 | 22:43
Դարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
07.08.2026 | 22:37
«300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը կշարունակվի և կընդլայնվի. Տիգրան Խաչատրյան
07.08.2026 | 22:29
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
07.08.2026 | 22:13
Կենտրոն վարչական շրջանում հայտնաբերվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 12 դեպք
07.08.2026 | 21:58
Դիլիջանում աշակերտների և ուսանողների համար ներհամայնքային տրանսպորտը կդառնա անվճար
07.08.2026 | 21:44
«Յաբլոկո»-ին ցանկանում են զրկել ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցելու հնարավորությունից
07.08.2026 | 21:30
Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր
07.08.2026 | 21:17
Իզյումի վրա ռուսական հարվածի հետևանքով 2 մարդ է զոհվել
07.08.2026 | 21:04
Արթուր Խուդինյանը նշանակվել է ՓԾ տնօրենի տեղակալ․ Արամ Ղազարյանն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
Բոլորը

ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել մեր երկրում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էմիլիո Պևիդա Պուպոն (նստավայրը՝ ք. Նուրսուլթան):

«Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական ծառայության մեկնարկի առթիվ, հաջողություններ մաղթել և հույս հայտնել, որ նրա գործուն մասնակցությամբ երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն:

Հանրապետության նախագահը և նորանշանակ դեսպանը մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների վերաբերյալ՝ որպես հեռանկարային ոլորտներ մասնավորապես նշելով առողջապահությունը, դեղագործությունը, բիոտեխնոլոգիաները և զբոսաշրջությունը: Նրանք ընդգծել են նաեւ փոխշահավետ գործակցության մեծ ներուժը գիտակրթական և մշակութային բնագավառներում:

Նշելով, որ խորհրդային տարիներին շատ կուբացիներ էին կրթություն ստանում Հայաստանում՝ նախագահ Սարգսյանը ցանկալի է համարել այդ ավանդույթի վերականգնումը, կրթական, մշակութային փոխանակման ծրագրերի իրականացումը»,- ասված է հաղորդագրությունում: