Հայաստանի կանայք՝ հեղափոխությունից դեպի իշխանություն. քննարկում Նյու Յորքում. VOA

Լուրեր

09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Վարազդատ Լալայան. «Պայքարը ցույց տվեց, որ այս մարզավիճակում էլ կարող էի հաղթել մրցակիցներիս». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:42
Ընդդիմադիր շարժման իրավաբանների ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 15:34
Թուրքիայում մեկնարկել է COP31 կլիմայական համաժողովը․ կմասնակցի նաև Փաշինյանը
09.11.2026 | 15:25
Հունվարի 1-ից  թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ պատճառը թաղման նպաստի վճարումը դադարեցնելու մասին նախագծի չեղարկումն է
09.11.2026 | 15:15
«Մոսկվայի շանտաժի վերջը եկել է»․ Մոլդովան գործարկել է Եվրոպային կապող նոր էլեկտրահաղորդման գիծը
09.11.2026 | 15:03
Մեսին առաջինն է, որ երկրորդ տարին անընդմեջ արժանացել է MLS-ի «Ոսկե խաղակոշիկին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:56
Եվրոպան ճնշում կգործադրի ԱՄՆ-ի վրա ու կփորձի զսպել Թրամփին՝ կանխելու Ուկրաինային անբարենպաստ խաղաղության պարտադրումն ու Իրանի դեմ նոր հարվածները
09.11.2026 | 14:47
Էդուարդ Սպերցյանը հյուրընկալվել է «Կրասնոդարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
Բոլորը

Հայաստանի «Թավշյա հեղափոխությունն» ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ կանայք կարող են դառնալ քաղաքական պայքարի հաջողության գրավական: Այս մասին Նյու Յորքում ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հասարակական կոմիտեի շրջանակներում Հայ կանանց միջազգային ընկերակցության կողմից կազմակերպված համաժողովում հայտարարել է քաղաքագետ Աննա Օհանյանը. գրում է VOA-ն:

Նրա կարծիքով, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը համաշխարհային նշանակություն ունի, քանի որ մինչ ամբողջ աշխարհում, այդ թվում եւ Եվրոպայում գրանցվում է ժողովրդավարության մակարդակի անկում, Հայաստանն այն եզակի երկրներից էր, որ ընտրեց ճիշտ ուղի.

«Հայաստանը, գտնվելով ավտորիտար հարեւանների՝ Ռուսաստանի, Թուրքիայի կողքին, իրականացրեց «Թավշյա հեղափոխություն»՝ թռիչքային աճ ապրելով հարեւանների նկատմամբ»:

Օհանյանի խոսքով, հեղափոխության ընդդիմադիրների կողմից այն «գունավոր հեղափոխություն» որակելու բոլոր փորձերը տապալվեցին, քանի որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունն ինքը թույլ չտվեց «Թավշյա հեղափոխությանը» միջամտել ոչ՛ Ռուսաստանին, ոչ՛ Արեւմուտքի որեէ ուժի.

«Հայաստանում կանայք, զրկված լինելով իշխանական կառույցներում կշռուն ուժից, կենտրոնացել էին քաղաքացիական հասարակության խնդիրների վրա։ Հեղափոխության օրերին մեծաթիվ կանայք մասնակցեցին բողոքներին՝ երաշխավորելով այդ բողոքների խաղաղ բնույթը»:

Համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԺ պատգամավոր Մերի Գալստյանն ընդգծեց՝ խորհրդարանում ներկայացված կին պատգամավորները միավորված են կանանց իրավունքների օրակարգն առաջ տանելու շուրջ.

«Անշուշտ, մենք չենք նախատեսում սահմանափակվել օրենսդրական ոլորտով: Մեզ անհրաժեշտ է այս հարցի շուրջ աշխատել հասարակության հետ ուղղակիորեն, որպեսզի հաղթահարենք կանանց նկատմամբ ձեւավորված կարծրատիպերը»:

CIVICUS կազմակերպության ներկայացուցիչ Ալեքս Սարդարը, ընդգծելով կանանց որոշիչ դերը «Թավշյա հեղափոխության» մեջ, հիշեցրեց, թե ինչպես էին հեղափոխության որոշիչ օրերին ոստիկանները ձերբակալել Նիկոլ Փաշինյանին եւ հեղափոխության մի քանի այլ առաջնորդներին.

«Եւ հենց կին առաջնորդներն էին՝ Աննա Հակոբյանը, Ռուզաննա Գրիգորյանը, որ հարթակ բարձրացան եւ ստանձնեցին առաջնորդությունը: Եւ առաջին անգամ մենք լսեցինք կանանց ձայնը»:

Ալեքս Սարդարի խոսքով, չնայած առաջընթացի, կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու: Այս կապակցությամբ Սարդարը կոչ արեց Հայաստանի քաղաքացիների լայն աջակցությունը վայելող կառավարությանն օգտագործել այդ աջակցությունը, նախկինում հայ հասարակության շրջանում տաբուացված կանանց իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության վերացման հարցերը բարձրացնելու եւ դրանց լուծում գտնելու համար: