Ուսանողական վարկերի տոկոսները նվազեցվել են. ԿԳՆ

Լուրեր

09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
09.11.2026 | 16:40
Ավելի վաղ ու ավելի ցածր գնով կարելի էր կանգնեցնել 44-օրյա պատերազմը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:39
Փաշինյանն Իրանի փոխնախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հարցը
09.11.2026 | 16:32
Հայ բասկետբոլիստն արդյունավետ խաղ է անցկացրել Հունաստանում
09.11.2026 | 16:24
Նախաստորագրած պայմանագիրը «10 պատվիրանները» չեն, որ բանակցելի չլինեն․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:16
Ռուսաստանը հարվածել է Օդեսայում դպրոցների և մանկապարտեզների համար նախատեսված սննդամթերքի պահեստին․ կան զոհեր
09.11.2026 | 16:07
«Քննություն կլինի և ճշմարտությունը կիմանանք՝ դավաճանություն եղե՞լ է պատերազմի ժամանակ, թե՞ չէ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 15:55
Հանրաքվեի ցանկացած ելք վատ է ՀՀ-ի համար․ մեր խնդիրն է՝ թույլ չտալ, որ հարցը դրվի հանրաքվեի․ Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԿԳՆ-ից տեղեկացնում են, որ  նախարար Արայիկ Հարությունյանը Կառավարության մարտի 21-ի նիստի հաստատմանն է ներկայացրել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի մատչելիության բարձրացման վերաբերյալ որոշման նախագիծ:

«Համաձայն նախագծի ուսանողական վարկերի պայմանները կբարելավվեն, մասնավորապես՝ տոկոսադրույքը  կնվազեցվի: Կառավարությունն որոշել  է պետական աջակցությամբ նշված նպատակային ծրագրում իրականացնել հետևյալ փոփոխությունները.

  • Ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ, գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։ Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ (4 տարվա համար)։
  • Նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև 9% տարեկան, գործող 12%-ի փոխարեն: Միաժամանակ վարկի տոկոսադրույքի` բարձր առաջադիմությամբ ուսանողների համար 3, իսկ մնացած ուսանողների համար 2 տոկոսային կետով պետական սուբսիդավորումից հետո, վարկերը հասանելի կլինեն տարեկան առավելագույնը 6% տոկոսադրույքով` բարձր առաջադիմությամբ ուսանողների համար, տարեկան առավելագույնը 7% տոկոսադրույքով` մնացած ուսանողների համար:

Բացի մագիստրատուրայի ուսանողներից, ուսանողական վարկավորման այս ծրագրից օգտվելու հնարավորություն է նախատեսվել նաև կլինիկական օրդինատուրայի ուսանողների ուսման վարձերի համար:

Նշենք նաև, որ ծրագրի սկզբից մինչև 2019 թվականի մարտի 21-ը տրամադրվել է 14 638 վարկ` 4 մլրդ 387 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով: Այս պահին վարկային մնացորդի ծավալը կազմում է մոտ 2 մլրդ 786 մլն ՀՀ դրամ` շուրջ 10 731 միավոր վարկի համար»,- ասված է հաղորդագրությունում: