Սամվել Բաբայանը լավ բաներ չի ասում. Արցախում անընդունելի են համարում ռուսական մանդատի գաղափարը

Լուրեր

15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
Բոլորը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը ռուսական մանդատի ներքո  տեղափոխելու հայտարարության մասին խոսելիս Արցախի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ դրան հակադրում են «ազգային պետականություն», «ազգային  պետություն» և այլ բառակապակցությունները:

Արցախի խորհրդարանի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը մեզ հետ զրույցում հիշեց, թե տարիներ առաջ, երբ սկսվել էր Արցախյան շարժումը, 1988-89-ին ԽՍՀՄ ԳԽ Նախագահության ներկայացուցիչ Արկադի Վոլսկու գլխավորությամբ Արցախում ստեղծված Հատուկ կառավարման կոմիտեն ինչպես էր  երկրամասը վերածել յուրօրինակ մանդատային տարածքի:

«Սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա չի կարող արդյունավետ լինել: Այն ճանապարհը, որով անցել է Արցախի ժողովուրդը՝ պայքարի, անկախության հանրաքվեի և պետականաշինության, լիիրավ իրավունք է տալիս պնդելու, որ մեր ընտրած ուղին ճիշտ է, և քաղաքական առումով անընդունելի է մանդատային որևէ տարբերակի քննարկումը»,- ասաց Արթուր Թովմասյանը:

Արցախի ԱԺ նախագահի տեղակալ, ՀՅԴ-ական Վահրամ Բալայանն էլ պատասխանելով հարցին, թե Սամվել Բաբայանի հայտարարած տարբերակը որքանո՞վ կարող է ընդունելի լինել Արցախում, ասաց. «Կոնկրետ ինձ համար՝ ոչ, որովհետև դա նշանակում է հրաժարում պետականությունից»:

«Անձամբ իմ ու երկրի քաղաքացիների համար ամենամեծ արժեքը պետականությունն է: Մեր անցած պատմությունն էլ է վկայում այն մասին, որ երբ մենք ազգային պետականություն ենք ունեցել, զարգացում ենք ապահովել, ունեցել ենք ինքնատիպ մշակույթ և, ի վերջո, մեր ազգային-ազատագրական պայքարի տարիներին, մասնավորապես, Արցախյան պատերազմի տարիներն էլ դա են վկայում»,- հավելեց դաշնակցական պատգամավորը:

Արցախի խորհրդարանում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերն առհասարակ խիստ քննադատաբար են արձագանքում Սամվել Բաբայանի վերջին  հայտարարությանը: Անգամ Սամվել Բաբայանին տարբեր ժամանակներում քաղաքական աջակցություն հայտնած ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության պատգամավոր Հայկ Խանումյանն ասաց, որ թե՛ կուսակցության, թե՛ իր անձնական կարծիքով՝ Արցախը կարող է լինել միայն Հայաստանի Հանրապետության կազմում կամ ենթակայության տակ, որևէ այլ մանդատ կամ գերակայություն Արցախի նկատմամբ անընդունելի է:

«Ռուսաստանը, 19-րդ դարի 20-ականներից սկսած, ամեն ինչ արել է Ղարաբաղում հայության դերի փոքրացման և մահմեդական տարրի ավելացման համար, իսկ 1921 թ. Ղարաբաղի «մանդատատեր» Ռուսաստանը գործել է հօգուտ Ադրբեջանի, ինչի հետևանքով մենք այսօր պատերազմական վիճակում ենք: Հետևաբար՝ Սամվել Բաբայանի նման հայտարարությունը մեզ համար անհասկանալի և անընդունելի է: Պետք է սպասել լրացուցիչ պարզաբանումների»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Խանումյանը:

ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի կարծիքով՝ Արցախի ճակատագիրը որոշում է Արցախի ժողովուրդը: «Մենք անկախ պետություն չենք հռչակել, որպեսզի լինենք այլ պետության մանդատի ներքո: Անշուշտ՝ հարգում ենք ցանկացած պետության, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության տեսակետը, առավել ևս, որ նա համանախագահ երկիր է, բայց մենք կառուցում ենք մեր երկիրը, և այլընտրանք լինել չի կարող»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Վարդգես Բաղրյանը:

Հիշեցնենք, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասին նմանատիպ թեզ ժամանակին հնչեցրել էր Զորի Բալայանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին գրած նամակում, ուր հիշեցնում էր, թե թուրքական Ադրբեջան հանրապետությունը մեծամասամբ տեղակայված է պատմական Հայաստանի տարածքում, որը Գյուլիստանի եւ Թուրքմենչայի դաշնագրերից հետո ներառված էր Ռուսաստանի կազմում:

«Այս նամակի հիմքում ընկած են նշումներ՝ արված Գյուլիստանի պայմանագրի լուսանցքներում: Ընդգծեմ, որ դրանց մեջ մի քանի անգամ հանդիպում է Ձեր ուսուցչի՝ Լենինգրադի համալսարանի պրոֆեսոր Անատոլի Սոբչակի անունը: Եվ ահա ցանկություն առաջացավ բաց նամակը սկսել նրա բառերով. «Գորբաչովի, եթե չասենք՝ մեր ամբողջ դժբախտությունը սկսվեց նրանից, որ հայկական ինքնավար մարզը հայկական միութենական հանրապետությանը միացնելու՝ հայերի տրամաբանական պահանջը նա որակեց որպես «Ղարաբաղի խնդիր»: Մինչդեռ դա ավելի շատ Ռուսաստանի խնդիրն է…»,- գրել էր Բալայանն ու ավելացրել. «Քսան տարի է անցել Մինսկի խմբի հիմնադրումից, անգամ քիչ ավելի: Եվ այդ ամբողջ ժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների ամեն մի նոր սերունդ ապարդյուն փորձում էր հասկանալ տվյալ, կոնկրետ դեպքում «ինքնորոշում» և «տարածքային ամբողջականություն» երկընտրանքի անհեթեթությունը: Դե՝ «ինքնորոշումը» դեռ հասկանալի է: Բայց ո՞վ է որոշել խորհրդային հանրապետությունների պատմական սահմանները: Միասնական պետությունում, ինչպես արդեն ասել ենք, դրանք պայմանական էին: Չէ՞ որ Հելսինկյան համաձայնագրերի վերջնական արձանագրությունը բոլոր հանրապետությունների, ամբողջ ԽՍՀՄ-ի անունից 1975 թվականի օգոստոսին ստորագրել է մի մարդ` Լ.Ի. Բրեժնևը: Այնպես որ, եթե պետք է խոսել տարածքային ամբողջականության մասին, ապա խոսք կլինի բացառապես ամբողջ ԽՍՀՄ-ի 22 միլիոն 400 հազար քառակուսի կիլոմետր տարածքի մասին, որի մեջ մտնում էին բոլոր 15 հանրապետությունները: Եվ եթե մեզ թույլ տանք խոսել յուրաքանչյուր հանրապետության իրական տարածքի մասին, այդ թվում և՛ ՌՍՖԽՀ-ի, և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի, ըստ էության՝ անհրաժեշտ է նոր «Հելսինկի»,- Պուտինին առաջարկել էր Զորի Բալայանը:

Սամվել Բաբայանի հայտարարությունը գնահատելու՝ Factor.am-ի խնդրանքին ի պատասխան՝ Արցախի «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահան Բադասյանը հայտարարեց. «Ահավոր վատ: Ես միշտ ասում էի, որ Բաբայան Սամվելը նախորդ ռեժիմի շրջանակից է, բայց իրականության մեջ ցավ էի ապրում, որ իրեն անտեղի նստացրեցին, շատ անգամ իմ կոչերով իրեն աջակցել եմ: Ես հիմա էլ չեմ ուզում, որ Սամվել Բաբայանը բանտում լինի, բայց չեմ ուզի նաև, որ Սամվել Բաբայանն առաջին դեմք լինի, ինչո՞ւ, որովհետև Սամվել Բաբայանի թե՛ հայացքները, թե՛ բնավորությունը չեն համապատասխանում մեր երկրի ղեկավար լինելուն: Այն ժամանակ էլ չէին համապատասխանում: Իհարկե՝ անցել են տարիներ, մարդիկ չեն իմանում, թե Բաբայան Սամվելն ինչպիսին է, բայց լավ կլիներ, որ ինքը լռեր: Ես ուղղակի կխնդրեի, որ ինքն ընդհանրապես ելույթներ չունենա, հարցազրույցներ չտա, որովհետև ինքը շփվել է քաղաքական այնպիսի անձանց հետ, ինչպիսին Զորի Բալայանն է, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը: Եթե այդպես էլ չի, ապա ես ինչպե՞ս մեկնաբանեմ իր ասածները, որ պետք է ռուսական մանդատի տակ ընկնի Արցախը։ Ես չեմ ուզում իրեն դավաճան ասել, բայց չեմ էլ ուզում իրեն տեսնել ոչ միայն Արցախի առաջին դեմք, այլ առհասարակ, նույնիսկ խորհրդարանում չեմ ուզում տեսնել»:

Վահան Բադասյանը չգիտի՝ ռուսական ինչ-ինչ շրջանակներ աշխատե՞լ են Սամվել Բաբայանի հետ՝ նման տրամադրություններ ունենալու համար, բայց ասում է, որ եթե նման «վայ դեմքեր» լինեն իրենց մոտ, իհարկե, կուզենան օգտվել առիթից:

Արցախի պաշտոնական շրջանակներից գնահատականներն ավելի զուսպ են: ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ինքը պաշտոնատար անձ չէ, որ մեկնաբանենք իր ասածները»:

Հարցին՝ համարո՞ւմ է, որ սա Զորի Բալայանի՝ տարիներ առաջ հնչեցրած հայտնի թեզի շարունակությունն է, Մասիս Մայիլյանը պատասխանեց. «Իմաստ չենք տեսնում մեկնաբանել նման բաները»:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, սակայն, ասաց. «Մենք ժողովրդավարական երկիր ենք, որտեղ կա և՛խոսքի, և՛մտքի ազատություն, որտեղ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի իր կարծիքը հայտնել։ Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին և ապագային, ասեմ հետևյալը. Արցախի ժողովրդի գերակշիռ մեծամասնության համար գերակա է ազատ, անկախ, ինքնիշխան պետությունը: Նաև՝ անվտանգ։ Սա գերագույն արժեք է մեզ համար»:

Ինչ վերաբերում է կոնկրետ մանդատին, Արցախի նախագահի խորհրդականը կրկին ընդգծեց, որ իրենց համար գերակա արժեք են անկախությունն ու ազատությունը, և միակ բանը, որ կարող է փոխվել, մեկ միասնական՝ հայոց պետականության մաս կազմելն է: «Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ հարաբերություններին, մենք չափազանց կարևորում ենք և կարծում, որ պետք է է՛լ ավելի խորացնել՝ ունենալով մշակութային, պատմական և այլ ուղի: Մենք բարեկամ ենք համարում ՌԴ-ն»,-ամփոփեց Դավիթ Բաբայանը:

Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանն էլ, հիշեցնելով, որ արդեն մեկ տարուց ավելի է՝ հայտարարություններ ու մեկնաբանություններ չի անում,  միայն ասաց՝ լավ բան չի ասել, այսքա՛ն բան։

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի կարծիքն այս հարցում ճշտել չկարողացանք, քանի որ նա արտերկրում է:

 

Անի Սահակյան