ՀՀ նախագահը ԵՄ պատվիրակությանը շնորհավորել է Եվրոպայի օրվա կապակցությամբ

Լուրեր

15.10.2026 | 16:55
Բրյուսելը սպասում է Զելենսկիին․ մեկնարկեց Եվրոպական խորհրդի գագաթնաժողովը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
15.10.2026 | 16:50
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մասնակցությամբ ասուլիս՝ COP17-ի մեկնարկին ընդառաջ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
Բոլորը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 6-ին այցելել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն և շնորհավորել պատվիրակության աշխատակիցներին Եվրոպայի օրվա կապակցությամբ: Այս մասին  տեղեկացնում են Հայաստանում ԵՄ պատվիրակության հասարակյանության հետ կապերի բաժնից::

Այցի ընթացքում Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-Հայաստան հարաբերությունների ու համագործակցության շրջանակը:

Հայաստանում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների մեկնարկը կազդարարվի ԵՄ պատվիրակության կողմից կազմակերպված դասական երաժշտության համերգով՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի, «Հայաստանի երեխաներ» երգչախմբի և  ՀՀ մարզերի գեղարվեստի դպրոցների սաների մասնակցությամբ :

Համերգին ընդառաջ սաները ստեղծել են թեմատիկ գեղանկարներ՝ պատկերելով ԵՄ անդամ պետությունների մայրաքաղաքները, բնապատկեր նկարներ կամ ամենն, ինչ իրենք ասոցացնում են Եվրոպայի և խաղաղության հետ: ԵՄ պատվիրակության աշխատակիցներից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ներկայացուցիչներից և Հայաստանի արվեստի ոլորտի փորձագետներից կազմված ոչ-պաշտոնական ժյուրիի կողմից ընտրվել են Հայաստանի 98 գեղարվեստի դպրոցների կողմից ներկայացված աշխատանքներից լավագույնները: Համերգի ողջ ընթացքում ընտրված աշխատանքները հանդիսատեսի ուշադրությանը կներկայացվեն էկրանից, ինչպես նաև կցուցադրվեն Ա. Խաչատրյանի անվան համերգասրահի նախասրահում:

Ընտրված գեղանկարների հեղինակ սաները հրավիրվել են համերգին, որի ժամանակ՝ Եվրոպական միության կողմից նրանց կհանձնվեն անվանական վկայականներ և խորհրդանշական նվերներ: Համերգի հրավիրյալների ցանկում են նաև Երևանի մի շարք երաժշտական դպրոցների սաներ: