Ասել՝ սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է. Հրաչ Քեշիշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Ես մեծ հաճույքով նայում եմ այն հեռուստասերիալները, որոնք բաղկացած են 16, 20 կամ 25 մասերից, որոնց մեջ կան ինձ հետաքրքրող թեմաներ: Այս մասին ԱԺ-ում պատասխանելով Factor.am-ի հարցին, թե պե՞տք է հայկական հեռուստաալիքները սերիալներ հեռարձակեն, ասաց ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը:

«Ասել, որ մեզ պետք չեն սերիալները և սերիալներն այն չարիքն են, որ կործանում են մեզ և մեր երկիրը, մեծագույն սխալ է»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե հայկական սերիալներում բռնություն է քարոզվում, դա ուղղորդվում է փողոցային բառամթերքով, Հրաչ Քեշիշյանն արձագանքեց. «Ձեր հարցը դրամատիկ է հնչում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր հեռուստաընկերության ղեկավար հետևում է որոշակի բարոյական նորմատիվների և կարողանում է ըստ այդմ կառուցել սերիալը: Գոյություն ունի տարիքային ռեյտինգի թվանշում, եթե ֆիլմի վրա կա այդ թվանշումը, ապա պետք է հետևել դրան: Բռնությունը հենց այնպես չի ցուցադրվում, այն ցուցադրվում է ինչ-որ պատմություն պատմելու համար: Որպես կանոն՝ յուրաքանչյուր պատմության ավարտին չարը պարտվում է»,- ասաց նա:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս շրջանում ավելի պահանջված են հնդկական, քան հայկական սերիալները, Հրաչ Քեշիշյանն ասաց, որ պետք է տրամաբանությունը հասկանալ: Նա հրաժարվեց պատասխանել «Արմնյուզ» հեռուստաընկերության հետ կապված հարցերի: Նշենք, որ նա այս հեռուստաընկերության գործադիր տնօրենն է, որտեղ վերջերս սեփականատիրոջ փոփոխություն է եղել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան