Ուկրաինական «SkyUp»-ը Օդեսա-Երևան կանոնավոր չվերթներ կիրականցնի
Տնտեսություն
18.03.2019 | 13:37«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ. այս մասին տեղեկացնում են «Զվարթնոց» օդանավակայանից:
«Սա «SkyUp» ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ից ուկրաինական «SkyUp» լոուքոսթերը Կիև-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացնի»,- ասված է հաղորդագրությունում: