Ապխտած ձուկ Պուտինի համար, խորոված հնդկահավ՝ Թրամփի. հայ գիտնականի նվերները. «Հրապարակ»

Լուրեր

15.10.2026 | 16:44
Գագիկ Ծառուկյանի գործով մեղադրական եզրակացությունը չի համապատասխանում օրենքի պահանջին. Երեմ Սարգսյան
15.10.2026 | 16:30
Փաշինյանը աշխատանքային խումբ է ստեղծել՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման խնդիրները քննարկելու համար
15.10.2026 | 16:19
Ռումինիայի ափերի մոտ լցանավի վրա բռնկված հրդեհից հետո 8 նավաստի անհետ կորել է
15.10.2026 | 16:07
ՀՀ-ն ցուցաբերել է արտակարգ դիվանագիտական կարողություն՝ միավորելով տարբեր կարծիքներ․ ՄԱԿ գլխավոր քարտուղար
15.10.2026 | 15:59
Հայտնի է՝ երբ կմեկնարկի ձմեռային զորակոչը
15.10.2026 | 15:50
Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է Starlink համակարգերի աշխատանքի լիովին վերականգնման մասին
15.10.2026 | 15:41
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը նոր հեռանկարներ է ստեղծում Արևելքի և Արևմուտքի միջև կապերի զարգացման համար․Տոկաև
15.10.2026 | 15:30
Սամվել Թադևոսյանը՝ «Golden Globes»-ի Beacon Award մրցանակակիր
15.10.2026 | 15:19
Մասուդ Փեզեշքիանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
15.10.2026 | 15:10
Փաշինյանը՝ COP-ին Ադրբեջանի մասնակցության մասին//Սիսիայում հայրը սեռական բռնության է ենթարկել դստերը․ ԼՈՒՐԵՐ
15.10.2026 | 15:07
Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
15.10.2026 | 15:04
Իսրայելի նախագահը Թուրքիայի օդային տարածքի արգելքը շրջանցելու համար Բաքու է մեկնել AZAL-ի չվերթով՝ անցնելով նաև ՀՀ տարածքով
15.10.2026 | 14:55
Սամվել Կարապետյանը դատի է տվել Արկադի Վարդանյանին․ պահանջում է ներողություն խնդրել և 1 մլն դրամ փոխհատուցում վճարել
15.10.2026 | 14:47
Պակիստանում դպրոցի տանիքի փլուզման հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, այդ թվում՝ աշակերտներ
15.10.2026 | 14:39
Այո, դեմարշ է. Փաշինյանը` Բելառուս չմեկնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հրապարակ» թերթը գրում է.

 

«Գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը, որն զբաղվում է արևային էներգիայի օգտագործման հարցերով, նվերներ է պատրաստում Վլադիմիր Պուտինին և Դոնալդ Թրամփին: Պուտինին նա ապխտած ձուկ է նվիրելու՝ արևային տեխնոլոգիայով պատրաստված, իսկ ԱՄՆ նախագահի համար մեր պրոֆեսորն իր մշակած արևային սարքի միջոցով հնդկահավ է խորովելու:

Ինչո՞ւ են հենց նրանք արժանացել պրոֆեսորի ուշադրությանը: Համազասպյանը պատասխանում է. «Որպես գերտերության ներկայացուցիչներ, որ ցույց տանք, որ Հայաստանում մշակված է տեխնիկա, որն իրենք չունեն, որ իրենք մեզ էլ հաշվի առնեն և համագործակցեն»:

Այժմ Վահան Համազասպյանը բանակցություններ է վարում ՌԴ խոշորագույն արգելոցներից մեկի՝ «Բայկալ ազգային պարկի» հետ: «Մենք առաջարկել ենք այնտեղ մեր արևային սարքերից տեղադրել: Անտառներում խորոված են անում, որից հետո հրդեհներ են տարածվում, իսկ արևային սարքը նման ռիսկեր չի առաջացնում»:

Համազասպյանը մտադիր է նվերը Պուտինին հանձնել սեպտեմբերի 28-ին: Այդ օրը Հայաստանի ապրանքարտադրողների միությունը Երևանում մեքենաշինարարների կոորդինացիոն խորհրդի նիստ է անելու, որին մասնակցելու են գործարանների տնօրեններ և բարձրաստիճան չինովնիկներ ՌԴ նախագահի աշխատակազմից: Վահան Համազասպյանն իր սարքի պրեզենտացիոն նմուշը ներկայացնելու է այդ օրը: Վստա՞հ եք, որ Պուտինն ապխտած ձուկ է սիրում՝ հարցրինք նրան։ «Դե, եթե բռնում է, ուրեմն կսիրի: Ես ելույթ եմ ունենալու ու ասելու եմ, որ Պուտինը ձուկ բռնելուց լավ է, բայց պատրաստելու տեխնոլոգիաներ չունի»:

Համազասպյանն ասում է, որ Գլենդելում էլ հետաքրքրված են արևային սրճարաններ ունենալու գաղափարով, և եթե այն իրագործվի, ապա Թրամփը մեր պրոֆեսորի նվեր հնդկահավը կկարողանա համտեսել նոյեմբերի վերջին հինգշաբթի օրը՝ Երախտագիտության տոնին»:

 

Առավել մանրամասն՝«Հրապարակ» թերթի այսօրվա համարում: