Իրավաչա՞փ էին ոստիկանների գործողություններն Օպերային հարող տարածքում ապամոնտաժման աշխատանքների դեմ պայքարող ցուցարարների դեմ․ կարծիքներ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հելսինկյան ասոցիացիան հետևել է Օպերային հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման ժամանակ տեղի ունեցող իրադարձություններին, դրանց ի պատասխան ոստիկանության գործողությունների իրավաչափությանը և փաստում է՝ ոստիկանության կողմից մասսայական բռնությունների, բիրտ ուժի կիրառման դեպքեր թեև չեն արձանագրվել, սակայն եղել է դեպք, երբ կարմիր բերետավորը ուժ է կիրառել ակցիայի մասնակցի նկատմամբ։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  Ոստիկանության գործողություններին, ասաց ասոցիացիայի իրավապաշտպան Արա Ղարագյոզյանը։

«Որոշ անհատ ոստիկաններ լեզվակռվի մեջ էին քաղաքացիների հետ, թեև պետք է զսպվածություն ցուցաբերեին։ Կար մի ոստիկան, որը բռնություն կիրառեց քաղաքացու նկատմամբ և դա էր մտահոգիչը։ Կարծում եմ՝ ոստիկանական համակարգում այդքան էլ մեծ բան չի փոխվել, քանի որ այսօր այդ համակարգում աշխատում են նաև ոստիկաններ նախորդ համակարգից։ Մտահոգիչ է այն, որ ոստիկան ևս տուժեց այդ ամենի արդյունքում։ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ ոստիկանին բռնության ենթարկելու փաստով  նյութեր են նախապատրաստվում, իսկ կարմիր բերետավորի կողմից բռնության ենթարկված քաղաքացու հետ կատարվածի փաստով նյութեր չնախապատրաստվեցին։ Այսինքն՝ գործ ունենք ընտրովի արդարադատության հետ»,- ասաց իրավապաշտպանը։

Ասուլիսին մասնակից իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ  Նինա Կարապետյանցն էլ նկատեց, որ եթե Օպերային հարակից տարածքների սրճարանների տերերը շանս ունենային քաղաքապետարանի հետ իրենց ունեցած պայմանագրերը վիճարկելու դատարաններում, ապա դա կանեին, հետևաբար սրճարանների ապամոնտաժման աշխատանքները եղել են օրինականության շրջանակներում։

Անդրադառնալով քաղաքացիների և ոստիկանների միջև տեղի ունեցած որոշ միջադեպերի, Նինա Կարապետյանցը նշեց, որ նման միջադեպեր պարբերաբար կրկնվելու են, ու կլինեն ուժեր, որոնք այդ միջադեպերից կփորձեն օգտվել և դիվիդենտներ շահել։

«Ոստիկանությանը խորհուրդ կտամ մոռանալ, որ իրենք հանցավոր ռեժիմի կամակատարն են եղել, պետք է զուսպ և հավասարակշռված լինել։ Միտինգներ էլի կլինեն, ճիշտը դա է և ամեն ինչ նորմալ է, իր հունով գնում է, իսկ մենք՝ իրավապաշտպաններս, ակնկալում ենք, որ պատասխանատվության ենաթարկվեն նախորդ հանցավոր ռեժիմի  պարագլուխները»,- ասաց Կարապետյանցը։

Աղավնի Սուքիասյան