Քննարկվել են մի շարք ոլորտներում հայ-իտալական համագործակցության հնարավորությունները

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյին։

«Ողջունելով դեսպանին՝ նախարար Հակոբ Արշակյանն անդրադարձել է հատկապես ճանապարհաշինության ոլորտում երկու երկրների միջև արդեն ձևավորված արդյունավետ համագործակցությանը, ընդգծել այն առաջիկայում ավելի խորացնելու, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցություն հաստատելու և ընդլայնելու ցանկությունը։

Դեսպան Վինչենցո դել Մոնակոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է ՀՀ նոր կառավարությանը, նշել, որ Հայաստանի և Իտալիայի միջև շատ դրական հարաբերություններ են հաստատված ոչ միայն տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում, այլև տնտեսության տարբեր ճյուղերում։ Նա ընդգծել է, որ կան բոլոր հնարավորությունները երկու բարեկամ պետությունների միջև գործակցությունն առաջիկայում էլ ավելի խորացնելու, համագործակցության շրջանակներն առավել ընդլայնելու համար։

Հակոբ Արշակյանը, ներկայացնելով հայկական ինժեներական կազմակերպությունների ներուժը, նախանշել է մի շարք ուղղություններ, որոնցում իրատեսական են իտալական ընկերությունների հետ հետագա գործակցության հնարավորությունները արհեստական բանականության, ռոբոտաշինության, առանց վարորդի թեստավորման, թվայնացման և մի շարք այլ ծրագրերում։

Նախարարն ընդգծել է, որ ի դեմս իտալական ընկերությունների՝ հայկական կողմը լավ գործընկեր է փնտրում և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մեծ ներուժ է տեսնում։ Հակոբ Արշակյանն առաջարկել է բարձր տեխնոլոգիական ընկերությունների համար կազմակերպել հայ-իտալական գործարար համաժողով:

Դեսպանը նշել է, որ տեխնոլոգիական ոլորտում Իտալիայում հետաքրքիր շատ նախագծեր կան. ակտիվ զարգանում են ստարտափները, իսկ տեխնոլոգիական ոլորտի փիլիսոփայությունը «Խելացի քաղաքն» է («smart city»): Դեսպանը նախարարին ներկայացրել է նաև Միլանի տեխնիկական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ձևավորված գործակցությունը, տեղեկացրել, որ առաջիկա օրերին Միլանի համալսարանի պրոֆեսորներից մեկն այստեղ վարպետություն դաս կանցկացնի «Smart city» թեմայով՝ ներկայացնելով իտալական փորձը:

Կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 6-9-ը Հայաստանում տեղի ունենալիք ՏՏ համաշխարհային համաժողովին (WCIT): Նախարարն ընդգծել է իտալական ընկերությունների բարձր մակարդակով մասնակցության կարևորությունը տեխնոլոգիական ոլորտի բացառիկ այդ միջոցառմանը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համակարգված ներկայացնել համագործակցության ուղղությունները և մշակել քայլերի հերթականության ճանապարհային քարտեզ՝ երկկողմ տեխնոլոգիական համագործակցությունը ակտիվացնելու համար»,- ասված է հաղորդագրությունում: