Ամենայն Հայոց Կաթողիկոսն Գյումրիում հյուրընկալվել է Մայր Աթոռի կողմից բնակարան ստացած ընտանիքներից մեկում

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների ուղեկցությամբ մարտի 16-ին այցելել է Գյումրի, որտեղ Յոթվերք Ս. Աստվածածին առաջնորդարանիստ եկեղեցու առջև Նորին Սրբությանը դիմավորել են Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Զանգերի ղողանջների ներքո Վեհափառ Հայրապետը շքախմբով, եկեղեցու սպասավորների և հավատացելոց ուղեկցությամբ, մուտք է գործել եկեղեցի, ուր կատարվել է աղոթք, որից հետո Նորին Սրբությունն օրհնել է ներկա ժողովրդին: Այս մասին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Այնուհետև Շիրակի թեմի առաջնորդարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ: Նորին Սրբությունը հետաքրքրվեց Գյումրիում և Շիրակի մարզում իրականացվող զարգացման տարբեր ծրագրերով, առկա հիմնախնդիրներով և մարզի բնակչության դիմագրաված մարտահրավերներով: Հանդիպման ընթացքում խոսվեց նաև ի խնդիր ժողովրդի բարօր կյանքի` քաղաքային ու մարզային իշխանությունների և թեմի միջև առկա համագործակցության, ինչպես նաև փոխգործակցության հետագա ծրագրերի մասին:

Վեհափառ Հայրապետն այցելեց նաև «Թռչունյան տուն» դպրոց և երեխաների աջակցության կենտրոն, ծանոթացավ հաստատությունում խնամվող երեխաների հետ:

Նորին Սրբությունը եղավ նաև Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Գյումրու Հայորդյաց տանը, որտեղ տնօրեն Աստղիկ Եդիգարյանի ուղեկցությամբ հանդիպեց տարբեր խմբակներում ուսանող պատանիների և մանուկների հետ` նրանց բաշխելով իր հայրական օրհնությունն ու գնահատանքը:

1988 թ. երկրաշարժի 30-րդ տարելիցի առիթով, երկրաշարժի հետևանքով տուժած և առ այսօր տնակներում բնակվող ընտանիքներին բնակարաններով ապահովելու նպատակով Մայր Աթոռի նախաձեռնած սոցիալական նոր ծրագրի շրջանակներում, Մայր Աթոռ Ս. Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով դեկտեմբեր և հունվար ամիսներին տասը ընտանիքների ընծայեց բնակարաններ` յոթը` Գյումրի քաղաքում, երեքը` Սպիտակում:

Ծրագրին իրենց աջակցությունն են բերել ԱՄՆ Հայոց Արևելյան և Արևմտյան թեմերը, Գերմանիայի և Եգիպտոսի հայոց թեմերը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմը, Հարավային Ռուսաստանի հայոց թեմը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմը և Հնդկաստանի հայոց հոգևոր հովվությունը:

Գյումրի այցելության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը անակնկալ այցելեց բնակարան ստացած ընտանիքներից Մանուկյան ընտանիքին:

Շնորհավորելով Մանուկյաններին բնակարանամուտի առիթով` Գարեգին Բ Կաթողիկոսն իր օրհնություններն ու բարեմաղթանքները բերեց ընտանիքի անդամներին և նրանց հանձնեց բնակարանի վկայականը:

Ընտանիքի կրտսեր անդամներին ընծայելով Մանուկների Աստվածաշունչ և այլ նվերներ` Վեհափառ Հայրապետն ընտանիքին նվիրեց մանրանկար-սրբապատկեր, ապա եկեղեցականաց հետ աղոթք բարձրացրեց առ Աստված Մանուկյան ընտանիքի բարօր և խաղաղ կյանքի համար:

Օրվա ավարտին թեմակալ առաջնորդի և եկեղեցականների ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Գյումրիի Ս. Հակոբ եկեղեցի: Գոհաբանական աղոթքից հետո Նորին Սրբությունն իր օրհնությունը բերեց ներկա բարեպաշտ հայորդիներին»: