22-ամյա տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու համար. ՔԿ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի տնօրենի կողմից կատարված խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հիշյալ կենտրոնի տնօրենը՝ ծնված 1997 թվականին, խարդախությամբ զգալի չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ իր աշխատակցին պատկանող հողամասը վերջինիս անունով սեփականաշնորհելու հարցում օժանդակելու պատրվակով, կրթական մշակութային նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում 2018 հոկտեմբերի 15-ից հոկտեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում աշխատակցից մաս-մաս ստացել է 200 000 դրամ գումար:

22-ամյա տնօրենը, սակայն, սեփականաշնորհման ուղղությամբ որևէ գործողություն չի կատարել, աշխատակցի վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով հափշտակել է վերջինիս կողմից տրված զգալի չափերի գումարը և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երիտասարդ տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: