Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի պատվիրակությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի 13-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Եվրասիական կայունացման և զարգացման հիմնադրամի (ԵԿԶՀ) պատվիրակությանը՝ գործադիր տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Շիռոկովի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացնում են փոխվարչապետի  գրասենյակի լրատվական ծառայությունից, ողջունելով հյուրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ համագործակցությունը ԵԿԶՀ-ի հետ դրական արդյունքներ է գրանցել և առկա են զգալի հնարավորություններ այն էլ ավելի խորացնելու և ընդլայնելու համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Անդրեյ Շիռոկովը ասել է, որ ԵԿԶՀ-ն այս տարի նշում է իր կազմավորման 10 ամյակը, որի ընթացքում իրականցվել են կարևոր ծրագրեր հիմնադրամի մասնակից-պետությունների տնտեսական զարգացմանը և կայունացմանը նպաստելու համար: Նա նաև հույս է հայտնել, որ հիմնադրամի ներդրումային պորտֆելը Հայաստանում էլ ավելի կաճի:

Փոխվարչապետն անդրադարձել է կառավարության բարեփոխումներին և զարգացման առաջնահերթություններին՝ մատնանշելով, որ Հայաստանը որդեգրել է ներառական տնտեսական աճի քաղաքականությունը, ինչը ենթադրում է, որ իրականացվող և առաջիկայում իրականացվելիք նախաձեռնությունները պետք է տեղ գտնեն այդ գաղափարախոսության շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են ճանապարհաշինության (մասնավորապես Հյուսիս-Հարավ մայրուղու) և ջրամբարաշինության ու ոռոգման համակարգերի ոլորտներում հիմնադրամի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաև անդրադարձել նոր ուղղություններով համագործակցության հետագա հեռանկարներին: