Սրճարանատերերն անջատել են հոսանքը՝ խոչընդոտելով ապամոնտաժման աշխատանքները. Վիկտոր Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս պահին սրճարանատերերն անջատել են հոսանքը՝ խոչընդոտելով ապամոնտաժման աշխատանքները։ Երբ կրկին հոսանք լինի, կշարունակենք։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Նրա խոսքով՝ սա ընդամենը բարեկարգում է, և որևէ քաղաքական կամ անձնական խնդիր չկա։

«Սրանք ինքնակամ կառույցներ են՝ սիզամարգերի վրա կառուցված։ Թամանյանի նախագծած Երևանում  այս սրճարանները եղե՞լ են։ Այս մարդիկ նախագիծը խախտել են։ Օրինակ՝ «Ատլանտիս Գարդենն» ընդամենը 90․000 դրամ ամսավճարով ամբողջ 100քմ տարածքը վարձակալել է»,- նշեց Վիկտոր Մնացականյանը։

Նրա խոսքով՝ այժմ քաղաքապետարանում քննարկում են գոտիավորման հարցը։ «Որոշակի հատվածներ կան քաղաքում, որոնք սրբության պես պետք է պահենք։ Սրճարանները, տարիների ընթացքում, Երևանի ինքնության մի մասն են դարձել։ Բայց այս հատվածն անմիջապես հարում է Օպերայի շենքին»,- ընդգծեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը։

Ապամոնտաժման երկրորդ փուլը, Վիկտոր Մնացականյանի փոխանցմամբ,  կմեկնարկի որոշ սրճարանների դատական գործերի ավարտից հետո միայն։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան