Նախաձեռնություն՝ ուղղված հայոց լեզվի պահպանմանն ու տարածմանը. մեկնարկում է «Թելադրություն» նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Թելադրություն՝ կամավորության սկզբունքով և անանուն: ԿԳ նախարարությունը, Լեզվի կոմիտեն և «Բաց կրթություն» հասարակական կազմակերպությունն արդեն երկրորդ անգամ «Թելադրության» նախագիծն են կազմակերպել: Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի խոսքով՝ նախաձեռնության առաջնային խնդիրը հայոց լեզուն պահպանելն ու տարածելն է:

«Տեսնում ենք, որ սոցիալական ցանցերում հայերեն չեն գրում: Այսօր լեզվի խնդիր ունենք: Այս նախաձեռնությունը որոշ չափով կնպաստի այդ խնդրի լուծմանը՝ ինչպես Հայաստանի սահմաններում, այնպես էլ դրանից դուրս»,- նշեց Դավիթ Գյուրջինյանը։

Թելադրությունն այս տարի նաև արևմտահայերեն է լինելու: Ըստ Դավիթ Գյուրջինյանի՝ արևմտահայերենի և արևելահայերենի միջև տարբերակումներ պետք չէ դնել, այդպես ավելի ճիշտ է: Թելադրության տեքստի հեղինակը Լեզվի կոմիտեի աշխատակից, մանկագիր Երազիկ Գրիգորյանն է: Դավիթ Գյուրջինյանն ասում է՝ ստեղծագործության մեջ դժվար բառեր կան, սակայն դրանք արհեստականորեն ավելացված չեն: Բացի այդ՝ տեքստը կապ ունի Հովհաննես Թումանյանի 150-ամյակի հետ։ Թելադրությունը կանցկացվի միաժամանակ մի քանի վայրում:

«Բաց կրթություն» հասարակական կազմակերպության տնօրեն Հայկ Դավեյանի խոսքով՝ այս պահին դեռ հարթակների ներգրավմամբ են զբաղված. պատրաստվում են դիմել համալսարաններին, դպրոցներին ու հասարակական կազմակերպություններին: ԿԳ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը տեղեկացրեց, որ թելադրողների թվում է լինելու նաև ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը: «Թելադրություն»-ը տեղի կունենա մարտի 30-ին:

Գրանցվել հնարավոր կլինի մարտի 20-ից, նախագծի պաշտոնական կայքում՝ teladrutyun.com: Նախագծի ավարտից հետո տեքստի ամբողջական տարբերակը կտեղադրվի «Թելադրության» կայքում և ֆեյսբուքյան էջում, իսկ արդյունքները մասնակիցներին կուղարկվեն էլեկտրոնային փոստով: Գնահատումը կկատարվի 5 բալանոց համակարգով՝ լեզվաբանի կողմից նախօրոք սահմանված չափանիշներով: Կազմակերպիչները նշում են, որ հաջորդ տարվանից կփորձեն նախագծում ներգրավել նաև Սփյուռքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան