150-300 ընտանիք կմնա գործազուրկ. բողոքի ակցիայի մասնակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
Բոլորը

Կառավարության շենքի դիմաց ընթանում է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծով սպասվող փոփոխությունների դեմ բողոքի ակցիան։

Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝  կառավարությունը պատրաստվում է 60 անգամ ավելացնել նշյալ ոլորտների պետական տուրքը, ըստ որի՝ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն կսահմանվի 6 միլիոն, իսկ փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն՝ 3 միլիոն դրամ պետական տուրք:

Բողոքի ակցիայի մասնակից, անհատ ձեռնարկատեր  Սամվել Մովսիսյանի խոսքով՝ կառավարությունն իր խոստումները չի կատարում և նման քայլի է գնում՝ առանց նախապես հաշվարկներ կատարելու։

«Եթե հաշվարկ անեին, կպարզվեր, որ տարադրամի փոխանակման կետերի մեծ մասն այդքան շահույթ չի ստանում և որ իրենց առաջարկած գումարի չափը տարադրամի փոխանակման կետերի 80%-ի շահույթն է։ Հիմա ստացվում է, որ 150-300 ընտանիք գործազուրկ է դառնալու։ Այսպե՞ս են փոքր և միջին բիզնեսին զարկ տալիս»,- հարց է հնչեցնում Սամվել Մովսիսյանը։

Մասնակիցներն առաջարկում են պետական տուրքի չափն անփոփոխ թողնել, անգամ՝ նվազեցնել։ Առարկություններն ու առաջարկները պատրաստվում են նամակի տեսքով կառավարությանը հանձնել։

 

 

Նելլի Մելքոնյան